Երևան`   +12 °C
Այսօր`   Կիրակի, 15 նոյեմբերի, 2026 թ.

Գազի գինը Եվրոպայում կտրուկ անկում է գրանցել ռեկորդային աճից հետո

851
Ուրբաթ, 17 սեպտեմբերի, 2021 թ., 12:18
Գազի գինը Եվրոպայում կտրուկ անկում է գրանցել ռեկորդային աճից հետո

Եվրոպայում գազի գինը նվազել է 750 դոլարից՝ հազար խմ-ի համար: Նշվում է, որ անկումը կազմել է 13%: Այս մասին վկայում են ֆյուչերսի տվյալները, գրում է «Ռիա Նովոստի»-ն: Մինչդեռ սեպտեմբերի 16-ին ֆյուչերսի արժեքն ավելացել էր՝ հասնելով 853,5 դոլարի, ինչից հետո սկսել էր անկում գրանցել:

Հիշեցնենք, որ սեպտեմբերի 15-ին Եվրոպայում գազի գինը մեկ օրում քառակի ռեկորդ էր սահմանել՝ հազար խմ-ի համար կազմելով 950 դոլար: Ազգային էներգետիկ անվտանգության հիմնադրամի տնօրեն Կոնստանտին Սիմոնովն ասել է, որ Եվրոպայում գազի գինը կարող է հասնել 1000 դոլարի՝ հազար խորանարդ մետրի դիմաց: Նրա խոսքով, եվրոպական տարածքում գազի գնի աճը պայմանավորված է եղանակային պայմաններով և հեղուկ գազի մատակարարման ծավալների կրճատմամբ: