Երևան`   +9 °C
Այսօր`   Ուրբաթ, 17 մայիսի, 2024 թ.

«Ապրիլյան պատերազմի վերջին օրը Սերժ Սարգսյանը թռել էր Բադեն-Բադեն». Դ. Իոաննիսյան

334
Հինգշաբթի, 16 սեպտեմբերի, 2021 թ., 11:24
«Ապրիլյան պատերազմի վերջին օրը Սերժ Սարգսյանը թռել էր Բադեն-Բադեն». Դ. Իոաննիսյան

ԻՔՄ ծրագրերի համակարգող Դանիել Իոաննիսյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է. «Մարդու մտքում չի տեղավորվում այն միտքը, որ ապրիլյան պատերազմի վերջին օրը Սերժ Սարգսյանը թռել էր Բադեն-Բադեն։
Առաջնագծում դեռ տանկ ու հրետանի էր կիրառվում, պարզ չէր հրադադարի հեռանկարը, իսկ Սերժ Սարգսյանի ուշքն ու միտը այն էր, որ ամսի 6-ին Բեռլին թռնելու տեղը ամսի 5-ին թռնի Բադեն-Բադեն, մի գիշեր մի լավ «հանգստանա» ու հաջորդ օրը նոր թռնի Բեռլին։
Հ.Գ. Գումարային առումով Սերժ Սարգսյանը 16 անգամ մեր հարկերի հաշվին գնացել էր Բադեն-Բադեն։ Այդ թվում՝ ոչ միայն արձակուրդների ժամանակ: Այս փաստերը ուղարկելու ենք ՀՔԾ՝ խնդրելով տալ քրեաիրավական քնահատական (ՔՕ 179-րդ և 309-րդ հոդվածներով)»: