Թուրքիան մտադիր է «С-400»-ների ստանդարտներին համապատասխանող ՀՕՊ համակարգեր ստեղծել
823
Երեքշաբթի, 07 սեպտեմբերի, 2021 թ., 18:06
![]() Թուրքիայի կառավարությանն առընթեր Պաշտպանական արդյունաբերության վարչության ղեկավար Իսմայիլ Դեմիրն անդրադարձել է ռուսական «С-400» զենիթահրթիռային համակարգերի ստանդարտներին համապատասխանող թուրքական հակաօդային պաշտպանության համակարգերի արտադրության հարցին: Այս մասին գրում է Էրմենիհաբերը: Ըստ Դեմիրի՝ ռուսական «С-400»-ներին համապատասխանող թուրքական տեղական ՀՕՊ համակարգերի ստեղծման համար կպահանջվի 5 տարի: Նա նշել է, որ ՀՕՊ համակարգերի մշակումը և նախագծի իրականացումն աստիճանաբար ընթացող գործընթաց է: «Այժմ աշխատում ենք հեռահար խոցման հրթիռների, «Atmaca»-ի ցամաք-ցամաք հրթիռների վրա: Տարբեր նախագծեր ենք մշակում, դրանց որոշ մասն արդեն գրանցված է անվտանգության ուժերի հաշվեկշռում»,- նշել է Դեմիրը: |

Խաղողագործներին փող չեն տալիս․ «Հրապարակ»
163Երեկ, 09:18
Եվրոպական երկրները պատրաստակամություն են հայտնել աջակցել Հայաստանի առևտրի և էներգետիկ ոլորտների դիվերսիֆիկացմանը
33513.11.2026, 11:18
«Անհուսալի վարկառուների խնդիրը լուծելու համար արդյունավետ կլինի երկաստիճան համակարգված մոտեցումը»․ Հրայր Կամենդատյան
15212.11.2026, 16:00
Ուկրաինական հարվածները փլուզել են Ռուսաստանի նավթավերամշակումը. Reuters
41710.11.2026, 19:37
Հեղուկ գազի երկրորդ խոշորագույն արտահանողն ԱՄՆ-ի հեղուկ գազի խոշորագույն գնորդը կդառնա
42109.11.2026, 18:19
«Ինքնիշխան պետության էներգետիկ քաղաքականությունը չպետք է վերածվի արտաքին ներդրողների շահերի ենթակառուցվածքային սպասարկման»․ Վահե Դավթյան
16009.11.2026, 15:18
