Երևան`   +12 °C
Այսօր`   Կիրակի, 15 նոյեմբերի, 2026 թ.

«Մեզ համար անսպասելի էր Վրաստանի հայտարարությունը». ԱՄՆ դեսպան

1075
Հինգշաբթի, 02 սեպտեմբերի, 2021 թ., 16:30
«Մեզ համար անսպասելի էր Վրաստանի հայտարարությունը». ԱՄՆ դեսպան

Վրաստանի կառավարությունը հրաժարվել է ԵՄ ֆինանսական օգնության երկրորդ մասնաբաժնից, որը կազմում է 75 միլիոն եվրո: Երկրի վարչապետ Իրակլի Ղարիբաշվիլիի՝ ԵՄ մակրոտնտեսական օգնությունից Վրաստանի հրաժարվելու հայտարարությունն անսպասելի է եղել Կոնգրեսի համար: Այս մասին լրագրողներին հայտարարել է Վրաստանում ԱՄՆ դեսպան Քելլի Դեգնանը, գրում է «Սպուտնիկ Վրաստան»-ը: «Մեզ համար անսպասելի էր Վրաստանում՝ գործազրկության բարձր մակարդակի, կորոնավիրուսի ծանր հետևանքների և աղքատության բարձր ցուցանիշի ֆոնին, կառավարության այս հայտարարությունը»,- հայտարարել է դիվանագետը: