ՀԷՑ-ի բաժնետոմսերի 100%-ը գրավադրվել է
![]() Հայաստանի էլեկտրական ցանցերի բաժնետոմսերի 100 տոկոսը գրավադրվել է հօգուտ Վերակառուցման և զարգացման եվրոպական բանկի ու Ասիական զարգացման բանկի։ Համապատասխան որոշումն ընդունվել է Հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովի հերթական նիստում, որը կայացել է այսօր՝ սեպտեմբերի 1-ին։ Ըստ որոշման նախագծի՝ ՀԷՑ-ը նախատեսում է վարկային միջոցներ ստանալու գործարքներ կնքել Վերակառուցման և զարգացման եվրոպական բանկի, Ասիական զարգացման բանկի, ինչպես նաև Միջազգային ֆինանսական կորպորացիայի հետ, ուստի վարկային պարտավորությունների կատարման ապահովման նպատակով ընկերության բաժնետոմսերը գրավադրվել են որպես հաջորդող գրավ։ ՀԾԿՀ-ն մինչ որոշման կայացումը կառավարությունից հայցել է դիրքորոշում նշված հարցի վերաբերյալ։ Կառավարությունը ևս դեմ չի եղել Հայաստանի էներգետիկ մատակարար ընկերության բաժնետոմսերի գրավադրմանը ու օգոստոսի 27-ին համապատասխան որոշմամբ թույլատրել է գործարքը։ |

Խաղողագործներին փող չեն տալիս․ «Հրապարակ»
163Երեկ, 09:18
Եվրոպական երկրները պատրաստակամություն են հայտնել աջակցել Հայաստանի առևտրի և էներգետիկ ոլորտների դիվերսիֆիկացմանը
33513.11.2026, 11:18
«Անհուսալի վարկառուների խնդիրը լուծելու համար արդյունավետ կլինի երկաստիճան համակարգված մոտեցումը»․ Հրայր Կամենդատյան
15212.11.2026, 16:00
Ուկրաինական հարվածները փլուզել են Ռուսաստանի նավթավերամշակումը. Reuters
41710.11.2026, 19:37
Հեղուկ գազի երկրորդ խոշորագույն արտահանողն ԱՄՆ-ի հեղուկ գազի խոշորագույն գնորդը կդառնա
42109.11.2026, 18:19
«Ինքնիշխան պետության էներգետիկ քաղաքականությունը չպետք է վերածվի արտաքին ներդրողների շահերի ենթակառուցվածքային սպասարկման»․ Վահե Դավթյան
16009.11.2026, 15:18
