«Առաջին զանգ»-ի արարողությանը՝ հրթիռակոծված դպրոցում
![]() Արցախի Հանրապետության պետական նախարար Արտակ Բեգլարյանը սեպտեմբերի 1-ին այցելել է վերջին պատերազմի ժամանակ հրթիռակոծված Ստեփանակերտի N 10 դպրոց և մասնակցել «Առաջին զանգ»-ի արարողությանը: Շնորհավորելով աշակերտներին, ծնողներին և ուսուցիչներին գիտելիքի և դպրության տոնի կապակցությամբ՝ պետական նախարարը համոզմունք է հայտնել, որ թեև վերջին պատերազմը ծանր հարված է հասցրել նաև կրթության ոլորտին, այդուհանդերձ, որակը դրանից չի տուժելու: «Համառ ու նպատակասլաց աշխատանքի շնորհիվ հնարավոր կլինի վերաձևել կրթության որակի հանդեպ ունեցած մեր պատկերացումներն ու մոտեցումները: Մեր վճռականությունն ու կամքը բազմապատկվել են պատերազմից հետո, որպեսզի մենք արժեք ստեղծենք ու փոխանցենք մեր սերունդներին: Դպրոցի կարևորագույն առաքելությունն է սերմանել այն ծառայողական արժեքաբանությունն ու մտածողությունը, որ ստացած գիտելիքներն ու հմտությունները պետք է ծառայեցվեն Հայրենիքի ու ժողովրդի համար: Սա ծառայություն է Հայրենիքին, դպրոցը ծառայության սկիզբն է ու դպրանոցը»,- նշված է ԱՀ պետական նախարարի աշխատակազմի տարածած հաղորդագրության մեջ: Արտակ Բեգլարյանը վստահեցրել է, որ ԱՀ կառավարությունը ջանք ու եռանդ չի խնայելու կրթության ոլորտում հիմնարար ու մեծածավալ բարեփոխումներ իրականացնելու գործում՝ ուսուցիչների մասնագիտական որակի բարձրացման ու նյութական ապահովվածության, շենքային պայմանների բարելավման և ուսումնական պարագաներով համալրման տեսանկյուններից: |

«PISA-ի աղմուկը կանցնի․ հետո՞»․ Տիգրան Ջրբաշյան
119Երեկ, 15:12
«PISA-ն բացահայտեց ոչ միայն կրթական, այլև հասարակական խորքային խնդիրները»․ Վլադիմիր Մարտիրոսյան
150Երեկ, 13:18
«Տեսեք դպրոցներից մեկի 8-րդ դասարանի առարկաների ցանկը»․ Պեդրո Զարոկյան
198Երեկ, 13:06
Պետությունը կշարունակի փոխհատուցել արցախցի ուսանողների ուսման վարձը
13812.09.2026, 16:36
«Հենց այն աշակերտի կրթության արդյունքն ենք տեսնում, որը 2018 թվականին է սկսել է հաճախել դպրոց»․ Սևակ Խաչատրյան
17212.09.2026, 01:06
«Հենց ինքը և կառավարությունն են մեղավոր «300 դպրոց, 500 մանկապարտեզ» ծրագրի ձախողման համար»․ Ոսկան Սարգսյան
15212.09.2026, 00:06
