«Ուսումնական հաստատությունն ինքնախաբեությամբ ավարտած անգիտելիք մարդը միայն վնասում է պետականությունը». ՄԻՊ
![]() ՀՀ ՄԻՊ Արման Թաթոյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է. «Սիրելի՛ դպրոցականներ, ուսանողներ և մանկավարժներ, գիտելիքի շնորհիվ է հնարավոր հասնել հաջողությունների, փոխել կյանքի ու անգամ պատմության ընթացքը՝ դառնալով պետության համար օգտակար մարդ։ Ուսումնական հաստատությունն ինքնախաբեությամբ ավարտած անգիտելիք մարդը միայն վնասում է պետականությունը, դառնում շրջապատի ու սերունդների համար անարժեք: Կրթված, իրական գիտելիքով մարդիկ են հիմա պետք մեր Հայրենիքին. սա՛ է այսօրվա մեր պարտադիր հրամայականը: Հանուն սեփական հզորության և ուժի՝ պետությունն ինքը պետք է բոլորի համար ստեղծի հավասար պայմաններ, որ ոչ մի երեխա դուրս չմնա կրթությունից սոցիալական վիճակի կամ հաշմանդամության պատճառով, որ ներառականությունն ու յուրաքանչյուր մարդու արժանապատվության նկատմամբ հարգանքը լինեն մեր բոլոր նախաձեռնությունների հիմքում։ Գիտելիքը նաև կարծրատիպերից ձերբազատվելու բանալի է։ Մանկավարժների անձնուրաց ջանքերն են սերունդների դաստիարակությամբ ապահովում ճիշտ կրթություն, որ պետք է գնահատել մեծ ակնածանքով: Շնորհավորում եմ Գիտելիքի և դպրության օրվա առթիվ։ Նոր ուսումնական տարվա մեկնարկի առթիվ բոլորիդ մաղթում եմ նորանոր հաջողություններ»: Աղբյուրը` Արման Թաթոյան |

«PISA-ի աղմուկը կանցնի․ հետո՞»․ Տիգրան Ջրբաշյան
119Երեկ, 15:12
«PISA-ն բացահայտեց ոչ միայն կրթական, այլև հասարակական խորքային խնդիրները»․ Վլադիմիր Մարտիրոսյան
150Երեկ, 13:18
«Տեսեք դպրոցներից մեկի 8-րդ դասարանի առարկաների ցանկը»․ Պեդրո Զարոկյան
198Երեկ, 13:06
Պետությունը կշարունակի փոխհատուցել արցախցի ուսանողների ուսման վարձը
13812.09.2026, 16:36
«Հենց այն աշակերտի կրթության արդյունքն ենք տեսնում, որը 2018 թվականին է սկսել է հաճախել դպրոց»․ Սևակ Խաչատրյան
17212.09.2026, 01:06
«Հենց ինքը և կառավարությունն են մեղավոր «300 դպրոց, 500 մանկապարտեզ» ծրագրի ձախողման համար»․ Ոսկան Սարգսյան
15212.09.2026, 00:06
