«Պատվով ենք հաղթահարելու բոլոր դժվարությունները». Հայկ Մարության
![]() Երևանի քաղաքապետ Հայկ Մարությանը ֆեյսբուքյան իր էջում գրել է. «Հարգելի՛ մանկավարժներ, ծնողներ, սիրելի՛ աշակերտներ, մեկնարկում է 2021-2022 ուսումնական տարին: Այսօր ուրախությամբ պետք է փաստել, որ թեև համաճարակային իրավիճակով պայմանավորված սահմանափակումներով, սակայն Գիտելիքի օրը նշում ենք ավանդական տոնականությամբ: Նախորդ տարի մեր երկիրը կանգնեց ահռելի մարտահրավերների առջև՝ պատերազմ, համավարակ, որոնց ազդեցությունն արդիական է նաև այսօր: Մեր դպրոցներում այս ամիսներին ձևավորվել են իրենց կյանքը Հայրենիքի պաշտպանության գործին նվիրաբերած շրջանավարտների անունները կրող անկյունները, փառքի սրահները, որ ձևավորվել են այս ամիսներին, աշակերտների համար յուրօրինակ ուխտավայրեր են լինելու՝ պարտավորեցնելով բոլորին մեծ ջանասիրությամբ սովորելու, ձեռք բերելու գիտելիքներ, հմտություններ և բազմապատիկ անգամ ավելիով ծառայեցնելու սեփական ներուժն իրենց անձի կայացման և Հայրենիքի զարգացման սրբազան գործին: Սիրելինե՛ր, շնորհավորում եմ Գիտելիքի օրվա լուսավոր տոնի առթիվ՝ լիահույս, որ համատեղ ջանքերի, ամենօրյա անդուլ աշխատանքի և անմնացորդ նվիրումի շնորհիվ պատվով ենք հաղթահարելու բոլոր դժվարությունները և հաջողելու ենք ուսյալ, հայրենասեր, իրավատեր սերունդների կրթության նվիրական առաքելությունը»: Աղբյուրը` Հայկ Մարության |

«PISA-ի աղմուկը կանցնի․ հետո՞»․ Տիգրան Ջրբաշյան
119Երեկ, 15:12
«PISA-ն բացահայտեց ոչ միայն կրթական, այլև հասարակական խորքային խնդիրները»․ Վլադիմիր Մարտիրոսյան
150Երեկ, 13:18
«Տեսեք դպրոցներից մեկի 8-րդ դասարանի առարկաների ցանկը»․ Պեդրո Զարոկյան
198Երեկ, 13:06
Պետությունը կշարունակի փոխհատուցել արցախցի ուսանողների ուսման վարձը
13812.09.2026, 16:36
«Հենց այն աշակերտի կրթության արդյունքն ենք տեսնում, որը 2018 թվականին է սկսել է հաճախել դպրոց»․ Սևակ Խաչատրյան
17212.09.2026, 01:06
«Հենց ինքը և կառավարությունն են մեղավոր «300 դպրոց, 500 մանկապարտեզ» ծրագրի ձախողման համար»․ Ոսկան Սարգսյան
15212.09.2026, 00:06
