Ահազանգ՝ տափաստանային ճուռակի ձագերի նկատմամբ ապօրինի գործողությունների մասին
![]() Շրջակա միջավայրի նախարարությունը հաղորդագրություն է տարածել. «Բնապահպանի տուն հասարակական կազմակերպությունն ահազանգում է տափաստանային ճուռակ թռչնատեսակի ձագերի նկատմամբ ապօրինի գործողությունների մասին։ Կազմակերպությունը հրապարակել է լուսանկար, որում երևում է, թե ինչպես են ձագերին հեռացրել իրենց բնից։ Լուսանկարի մեկնաբանություններից պարզ է դառնում, որ թռչունները վերադարձվել են բույն: Սակայն որևէ դեպքում չի կարելի թռչուններին անհանգստացնել, ձագերին հեռացնել բնից, քանի որ դա կարող է հանգեցնել թռչունների՝ բույնը լքելուն և մահվան։ Անընդունելի է որևէ կենդանատեսակի հանդեպ ոտնձգությունը։ Շրջակա միջավայրի նախարարությունը դատապարտում է նման վերաբերմունքը։ Հիշեցնենք, որ Վարչական իրավախախտումների վերաբերյալ ՀՀ օրենսգիրքը սահմանում է՝ Կենդանական, այդ թվում՝ ձկան պաշարների պահպանության, որսի և ձկնորսության, ինչպես նաև կենդանական աշխարհից օգտվելու մյուս կանոնները խախտելը՝ առաջացնում է տուգանքի նշանակում քաղաքացիների նկատմամբ՝ սահմանված նվազագույն աշխատավարձի յոթանասունապատիկից մինչև հարյուրքառասունապատիկի չափով, իսկ պաշտոնատար անձանց նկատմամբ՝ հարյուրապատիկից մինչև երկուհարյուրապատիկի չափով՝ խախտողի անձնական սեփականություն հանդիսացող հրացանների ու որսորդական միջոցների, ինչպես նաև հիշյալ խախտումները կատարելու գործիք համարվող մյուս առարկաների և կենդանիների բռնագրավմամբ»: ![]() Աղբյուրը` Շրջակա միջավայրի նախարարություն |

«Իսկ ո՞վ է որոշել, որ Շաքիի ջրվեժը պետք է «միացնեն» առավոտյան ժամը 11:00-ին». Շիրակ Բունիաթյան (տեսանյութ)
7801:06
«Ամբողջ քաղաքում սոսիները ծանրագույն վիճակում են». Քրիստինա Վարդանյան (տեսանյութ)
18204.10.2026, 21:48
«Մթնոլորտի համաշխարհային նոր վերլուծությունը մտահոգիչ պատկեր է բացահայտել»․ Լևոն Ազիզյան
14203.10.2026, 15:18
«Միջուկային փտախտը դեռ ծառը հատելու ցուցում չէ»․ Քրիստինա Վարդանյան (լուսանկար)
15330.09.2026, 10:18
«Ամեն դիպլոմ ունեցողին ոլորտ չեն վստահում»․ Քրիստինա Վարդանյան
18126.09.2026, 14:30
Շտապ ստորագրահավաք՝ ընդդեմ թափառող շների. ԱԺ ներկայացնելու համար անհրաժեշտ է 50 հազար ձայն
21723.09.2026, 23:48

