Երևան`   +12 °C
Այսօր`   Կիրակի, 15 նոյեմբերի, 2026 թ.

«Քարաբերդցիներն ահազանգում են»․ Օլեգ Դուլգարյան

287
Երեքշաբթի, 31 օգոստոսի, 2021 թ., 17:06
«Քարաբերդցիներն ահազանգում են»․ Օլեգ Դուլգարյան

«Համայնքային համախմբման և աջակցության» ՀԿ նախագահ Օլեգ Դուլգարյանի ֆեյսբուքյան գրառումը. «Քարաբերդցիներն ահազանգում են, որ դեմ են իրենց արոտավայրերում նոր հանքերի բացմանը կամ գործող հանքի ընդլայնմանը։
Հստակ նշում են, որ իրենց գյուղը այդ պարագայում կդառնա սոսկ հանքավայր։
Բազմաթիվ վանաձորցիներ ևս անհանգստացած են, նշում են, որ հանքավայրը հենց այս պահին էլ վնասում է իրենց, ամբողջ քաղաքը փոշու մեջ է կորում։
Պետք է նշենք նաև, որ այս պահին պետական պատասխանատու մարմինները, կոնկրետ չեն կարողանում պատասխանել մի խում կազմակերպությունների հարցադրումներին և պնդումներին, որ արդյոք Քարաբերդի հանքավայրը հիմա իրավունք ունի գործելու՝ հաշվի առնելով այն, որ նա երկար տարիներ չի օգտագործվել և, ըստ օրենքի, պետք է ուժը կորցրած լիներ իր լիցենզիան։
Սեպտեմբերի 8-ին Քարաբերդում նախատեսված են լսումներ, բոլորս դեպի Քարաբերդ պետք է գնանք
Էն ո՞նց էր՝ Լոռիում նոր հանք չի լինելու»։

Աղբյուրը`   Օլեգ Դուլգարյան