Էրդողանը «մարդկությանը փրկելու» կոչով դիմել է մուսուլմաններին
![]() Թուրքիայի նախագահ Էրդողանը դիմել է մուսուլմաններին՝ մարդկության խաղաղության և անվտանգության ապահովման գործը ստանձնելու կոչով, գրում է Անադոլու գործակալությունը: Այս մասին նա հայտարարել է տեսաուղերձի միջոցով՝ դիմելով Իսլամական համագործակցության կազմակերպության երիտասարդական ֆորումի 4 -րդ գլխավոր վեհաժողովի մասնակիցներին: «Եկել է ժամանակը, երբ մուսուլմանները պետք է ստանձնեն ոչ միայն սեփական, այլ «ամբողջ մարդկության» խաղաղությանն ու ապահովմանն ուղղված պարտավորությունները»,- ասվում է ուղերձի մեջ: Նրա խոսքերով, մարդկությունն ապրում է իր պատմության ամենածանր ժամանակաշրջաններից մեկը. լայն աշխարհագրության սահմաններում՝ Սիրիայից մինչև Աֆղանստան, կոնֆլիկտների, արտագաղթի և աղքատության հետ բախված մուսուլմանները, ստիպված են լինում պայքարել նաև իսլամաֆոբիայի դեմ: Էրդողանը կոչ է արել նաև զիջումների չգնալ՝ ահաբեկչության դեմ պայքարում: |

«Իրանի նախագահի հետ հանդիպումը նախաձեռնվել է, որպեսզի աղաղակող չլինի դիսբալանսը». Հակոբ Բադալյան
10803:00
«Ալեն Սիմոնյանն իր վրա պատասխանատվություն է վերցնում». Դերենիկ Մալխասյան
14201:36
«Ներհանրային, միջընտրազանգվածային երկխոսությունը՝ որպես միակ ելք». Վահե Հովհաննիսյան
12400:18
«Իրանի չար ռեժիմը կընկնի ավելի շուտ, քան ոմանք կարծում են». Նեթանյահու
15900:06
Իրանի նախագահը Նիկոլ Փաշինյանին է նվիրել «ԱՄՆ-ի օգնությունը» վերնագրով գիրք (տեսանյութ)
162Երեկ, 22:30
«Փաշինյանը ներհայաստանյան զսպանակը չսեղմելու մեկ ճանապարհ ունի». Վլադիմիր Մարտիրոսյան
136Երեկ, 20:18
