«Դիմել ենք ՊՆ՝ որոշ ուսուցիչների ուսումնական հավաքներին չներգրավելու խնդրանքով». Ժաննա Անդրեասյան
![]() Կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարությունը դիմել է Պաշտպանության նախարարություն, որպեսզի պահեստազորի վարժական եռամսյա զորահավաքին չմասնակցեն այն տղամարդ ուսուցիչները, որոնք տվյալ առարկայի միակ մասնագետներն են դպրոցում: Այս մասին հրավիրած մամուլի ասուլիսի ժամանակ տեղեկացրել է ՀՀ ԿԳՄՍ փոխնախարար Ժաննա Անդրեասյանը: «Այս պահին ՊՆ-ի հետ մենք քննարկումների փուլում ենք, գրավոր դիմել ենք իրենց, որպեսզի այն դեպքերում, երբ տվյալ ուսուցիչը միակ մասնագետն է առարկայի, ապա քննարկեն զորահավաքի շրջանակներում այդ անձանց չզորակոչելու հնարավորությունը: Առանձնահատուկ ուշադրություն ենք հրավիրել Տավուշի մարզի ուսուցիչների վրա՝ հաշվի առնելով չափորոշիչների փորձարկման գործընթացը, քանի որ մենք վերապատրաստել ենք այնտեղի ուսուցիչներին։ Շատ առանցքային ենք համարում, որպեսզի վերապատրաստված մասնագետները դասապրոցեսն իրականացնեն»,- ասել է նա: |

«PISA-ի աղմուկը կանցնի․ հետո՞»․ Տիգրան Ջրբաշյան
119Երեկ, 15:12
«PISA-ն բացահայտեց ոչ միայն կրթական, այլև հասարակական խորքային խնդիրները»․ Վլադիմիր Մարտիրոսյան
150Երեկ, 13:18
«Տեսեք դպրոցներից մեկի 8-րդ դասարանի առարկաների ցանկը»․ Պեդրո Զարոկյան
198Երեկ, 13:06
Պետությունը կշարունակի փոխհատուցել արցախցի ուսանողների ուսման վարձը
13812.09.2026, 16:36
«Հենց այն աշակերտի կրթության արդյունքն ենք տեսնում, որը 2018 թվականին է սկսել է հաճախել դպրոց»․ Սևակ Խաչատրյան
17212.09.2026, 01:06
«Հենց ինքը և կառավարությունն են մեղավոր «300 դպրոց, 500 մանկապարտեզ» ծրագրի ձախողման համար»․ Ոսկան Սարգսյան
15212.09.2026, 00:06
