Երևան`   0 °C
Այսօր`   Հինգշաբթի, 15 հունվարի, 2026 թ.

«Կրթության ոլորտում պետք է արտակարգ դրություն հայտարարվի». Լևոն Բարսեղյան

423
Երկուշաբթի, 23 օգոստոսի, 2021 թ., 09:12
«Կրթության ոլորտում պետք է արտակարգ դրություն հայտարարվի». Լևոն Բարսեղյան

«Ասպարեզ» ակումբի խորհրդի նախագահ Լևոն Բարսեղյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է. «Կրթության ոլորտում արտակարգ դրություն պետք է հայտարարի կառավարությունը: Դրանից պիտի բխի.
1. Բոլոր դասարանների անգրագետների և կիսագրագետների համար հատուկ պարտադիր ուսուցում՝ երկարօրյա, կիրակնօրյա և/կամ երեկոյան
Տարրականներում՝ հայոց լեզու և մաթեմատիկա, միջիններում՝ հայոց լեզու, մաթեմատիկա, աշխարհագրություն, ֆիզիկա, բարձրներում՝ հայոց լեզու, մաթեմատիկա, աշխարհագրություն, ֆիզիկա, հասարակագիտություն, մարդու հիմնարար իրավունքներ և ազատություններ:
Այս ամենը՝ սովորական ուսուցմանը զուգահեռ:
2. Բոլոր նախադպրոցական տարիքի երեխաների համար մանկապարտեզ/նախակրթարան պիտի հասանելի լինի: Բացարձակապես բոլորի համար և համահավասար պայմաններով, ոչ մի երեխա արտոնյալ չպիտի լինի՝ մեկն անվճար գնա մանկապարտեզ, մյուսը՝ վճարովի, երրորդն էլ՝ 5-20 կմ շառավղով մանկապարտեզ չգտնի:
Փող կա, կամավորներ էլ կան:
3-25-րդ կետերի մասին՝ հետո»:

Աղբյուրը`   Լևոն Բարսեղյան