Դպրոցներին դասագրքերով ապահովելու գործընթացը՝ էլեկտրոնային. նախագիծ
![]() ԿԳՄՍ նախարարությունը հանրային քննարկման է ներկայացրել ՀՀ ուսումնական հաստատությունները դասագրքերով ապահովելու կարգը: Նախագծի ընդունման արդյունքում գործընթացը կդառնա ամբողջությամբ էլեկտրոնային, ավելի դյուրին, նվազագույնի կհասցվի (կբացառվի) դասագրքերի և ուսումնական հաստատության սովորողների միջև քանակական տարբերությունը, ինչը նախկինում հնարավոր չէր վերահսկել։ Նախագծի ընդունման անհրաժեշտությունը պայմանավորված է ինչպես դպրոցները դասագրքերով ապահովելու ընթացակարգի փոփոխություններով, այնպես էլ հանրակրթական ուսումնական հաստատությունների, այդ թվում՝ օտար լեզվով խորացված ուսուցմամբ, ազգային փոքրամասնությունների և ռուսերենով ուսուցմամբ դասարանների դասագրքերի տրամադրման մեկ միասնական կարգ սահմանելու պահանջով։ Նախատեսվում է կանոնակագրել հետևյալ ուսումնական նյութերի և ձեռնարկների շրջանառությունը.
Նախատեսվում է թվայնացնել ինչպես վերոնշյալ, այնպես էլ տարրական դասարանների դասագրքերի պատվերների ձևավորման, հաշվառման գործընթացը՝ խուսափելով մարդկային գործոնով պայմանավորված վրիպակներից և սխալներից։ ՀՀ պետական բյուջեի և օրենքով չարգելված այլ միջոցներով հրատարակված դասագրքերի և ուսուցչի ձեռնարկների շրջանառության գործընթացը կիրականացվի Կրթական տեխնոլոգիաների ազգային կենտրոնի կրթության կառավարման տեղեկատվական համակարգի միջոցով։ Մասնավորապես, վերոնշյալ հարթակում կիրականացվեն տարրական դասարանների և թվարկված խմբերի դասագրքերի հայտագրման, պատվերի ձևավորման և հաշվառման գործընթացները: Նախատեսվում է թվայնացնել ինչպես վերոնշյալ, այնպես էլ տարրական դասարանների դասագրքերի պատվերների ձևավորման, հաշվառման գործընթացը՝ խուսափելով մարդկային գործոնով պայմանավորված վրիպակներից և սխալներից։ Հիշեցնենք, որ սոցիալապես անապահով ընտանիքների սովորողներին հատկացվող դասագրքերի համար ներդրումային գումարների փոխհատուցումն իրականացվում է ՀՀ պետական բյուջեի «Սոցիալապես անապահով ընտանիքների երեխաների դասագրքերի վարձավճարների փոխհատուցում» ծրագրի շրջանակում: Հաստատության սոցիալապես անապահով ընտանիքների սովորողների ցուցակը կազմվում է մանկավարժական և ծնողական խորհուրդների համատեղ նիստում, որը հաստատում է տնօրենը։ Հավելենք, որ առաջիկայում հանրային քննարկման կներկայացվի նաև դասագրքերի ստեղծման, դրանց գնահատման հանձնաժողովների ձևավորման նոր կարգի նախագիծը։ Քաղաքացիները և շահառու խմբերը մինչև օգոստոսի 27-ը կարող են նախագծի վերաբերյալ ներկայացնել իրենց առաջարկություններն ու դիտողությունները: |

«PISA-ի աղմուկը կանցնի․ հետո՞»․ Տիգրան Ջրբաշյան
119Երեկ, 15:12
«PISA-ն բացահայտեց ոչ միայն կրթական, այլև հասարակական խորքային խնդիրները»․ Վլադիմիր Մարտիրոսյան
150Երեկ, 13:18
«Տեսեք դպրոցներից մեկի 8-րդ դասարանի առարկաների ցանկը»․ Պեդրո Զարոկյան
198Երեկ, 13:06
Պետությունը կշարունակի փոխհատուցել արցախցի ուսանողների ուսման վարձը
13812.09.2026, 16:36
«Հենց այն աշակերտի կրթության արդյունքն ենք տեսնում, որը 2018 թվականին է սկսել է հաճախել դպրոց»․ Սևակ Խաչատրյան
17212.09.2026, 01:06
«Հենց ինքը և կառավարությունն են մեղավոր «300 դպրոց, 500 մանկապարտեզ» ծրագրի ձախողման համար»․ Ոսկան Սարգսյան
15212.09.2026, 00:06
