Լուրջ դժգոհություններ կառուցապատողների շրջանում. ինչ է ենթադրում նոր օրենքը. «Ժողովուրդ»
![]() Ժողովուրդ» օրաթերթը գրում է. «Երեկ ՀՀ կառավարության նիստին որոշում կայացվեց աստիճանաբար դադարեցնել Երևանում հիփոթեքային վարկով գնվող բնակարանների համար եկամտահարկի վերադարձը: Այս որոշման նախագիծը մի շարք դժգոհություններ է առաջացրել կառուցապատող ընկերությունների մոտ: Թերթն այս խնդրի շուրջ զրուցել է կառուցապատողների հայկական ասոցացիայի նախագահ Գուրգեն Գրիգորյանի հետ: «Մենք բոլոր կառուցապատողներով մտահոգված ենք խորապես, որովհետև եթե կյանքի կոչվեց եկամտահարկի վերադարձի դադարեցման վերաբերյալ նախագիծը, ուրեմն կառուցապատումը, կոպիտ ասած, դատապարտված է դեգրադացիայի: Ինչու՞. որովհետև այս ծրագիրն այն խթանիչ լոկոմոտիվ շարժիչն է, որի շնորհիվ մարդիկ շահագրգռված տուն էին առնում»,- նկատեց Գուրգեն Գրիգորյանը: «Բոլոր կառուցապատողները լուրջ մտահոգության առաջ են կանգնած, թե ինչպես վարվեն, որ ամեն ինչ ճիշտ լինի, ամեն ինչ, որովհետև բոլորն էլ հիմա մտածում են՝ շարունակեն կառուցապատմամբ զբաղվել, թե ոչ, պահանջարկը, բնականաբար, կնվազի: Նոր պրոյեկտներ չեն սկսի, սկսածը կավարտեն ու վերջ»,- լրացրել է կառուցապատողների հայկական ասոցացիայի նախագահը: Այսպիսով, նախկին իշխանության եզակի դրական ծրագրերից մեկը Նիկոլ Փաշինյանը չեղարկում է՝ կաթվածահար անելով մի ողջ ոլորտ: Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում։ |

Խաղողագործներին փող չեն տալիս․ «Հրապարակ»
163Երեկ, 09:18
Եվրոպական երկրները պատրաստակամություն են հայտնել աջակցել Հայաստանի առևտրի և էներգետիկ ոլորտների դիվերսիֆիկացմանը
33513.11.2026, 11:18
«Անհուսալի վարկառուների խնդիրը լուծելու համար արդյունավետ կլինի երկաստիճան համակարգված մոտեցումը»․ Հրայր Կամենդատյան
15212.11.2026, 16:00
Ուկրաինական հարվածները փլուզել են Ռուսաստանի նավթավերամշակումը. Reuters
41710.11.2026, 19:37
Հեղուկ գազի երկրորդ խոշորագույն արտահանողն ԱՄՆ-ի հեղուկ գազի խոշորագույն գնորդը կդառնա
42109.11.2026, 18:19
«Ինքնիշխան պետության էներգետիկ քաղաքականությունը չպետք է վերածվի արտաքին ներդրողների շահերի ենթակառուցվածքային սպասարկման»․ Վահե Դավթյան
16009.11.2026, 15:18
