Երևան`   +12 °C
Այսօր`   Կիրակի, 15 նոյեմբերի, 2026 թ.

Ուկրաինացի գործարարը վաճառում է իր՝ ՌԴ-ում ունեցած ածխի հանքերը. գնորդը ՀՀ քաղաքացի է

1017
Հինգշաբթի, 12 օգոստոսի, 2021 թ., 16:54
Ուկրաինացի գործարարը վաճառում է իր՝ ՌԴ-ում ունեցած ածխի հանքերը. գնորդը ՀՀ քաղաքացի է

Ուկրաինացի գործարար Ռինատ Ախմետովի «ԴՏԵԿ» ընկերությունը վաճառում է իր ածխի ձեռնարկությունները՝ «Դոնսկոյ անտրացիտ» ԲԸ-ն, «Սուլինանտրացիտ» ՍՊԸ-ն և ««Օբուխովսկայա» հանքերի կառավարում» ԲԸ-ն, որոնք գտնվում են Ռոստովի մարզում: Այս մասին հայտնում է «Կոմերսանտ»-ը։

Պարբերականի տվյալներով՝ հանքերի գնորդ կարող է դառնալ կիպրական Valleyton Investments Limited ընկերությունը։

«Ըստ Կիպրոսի ռեեստրի՝ Valleyton-ի սեփականատերը Հայաստանի քաղաքացի Ելենա Հովհաննիսյանն է, ածխի շուկայում այդ անունը լայնորեն ճանաչված չէ»,- գրում է պարբերականը: