«Ե՞րբ են հայոց խորհրդարանի անդամները դադարելու աղավաղել հայերենը». Աշոտ Տեր-Մինասյան
![]() Բ.գ.թ., դոցենտ Աշոտ Տեր-Մինասյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է. «Բազմիցս չարչրկված հարց՝ ե՞րբ են հայոց խորհրդարանի անդամները դադարելու աղավաղել հայերենը։ Բոլորս էլ ուզելով կամ չուզելով ակամայից դիտում ենք նիստերի որոշ հատվածներ։ Չեմ ուզում անդրադառնալ քաղաքական դեմագոգիայի՝ հատկապես դերասանական ու պաթետիկ, բայց դատարկ տակառի բարձր զրնգոց հիշեցնող շատ ելույթների։ Չեմ հնչեցնի նաև բազմիցս կատարած միասնականության կոչերս ու հորդորները, որոնք տեղ չհասան կամ «քնեցին» քինախնդրությամբ տառապողների ուղեղներում։ Բայց նրանց կողմից մայրենիին չտիրապետելը կամ աղավաղելը ստիպում են ևս մեկ անգամ որոշ, հատկապես երիտասարդ պատգամավորների, հորդորել, որ երբեմն օգտվեն բառարաններից և, ի վերջո, իրարից զանազանեն վերաբերՎել-ը վերաբերել-ից պատրաստակաՄություն-ը պատրաստակաՆություն-ից։ Հիշեն, որ տգիտություն է Ի ՇՆՈՐՀԻՎ կամ ԽՈՍՔԸ ԳՆՈՒՄ Է ԱՅՆ ՄԱՍԻՆ ասելը։ Էլ չեմ խոսում շարահյուսական անթիվ սխալների մասին․․․»: Աղբյուրը` Աշոտ Տեր-Մինասյան |

«PISA-ի աղմուկը կանցնի․ հետո՞»․ Տիգրան Ջրբաշյան
119Երեկ, 15:12
«PISA-ն բացահայտեց ոչ միայն կրթական, այլև հասարակական խորքային խնդիրները»․ Վլադիմիր Մարտիրոսյան
150Երեկ, 13:18
«Տեսեք դպրոցներից մեկի 8-րդ դասարանի առարկաների ցանկը»․ Պեդրո Զարոկյան
198Երեկ, 13:06
Պետությունը կշարունակի փոխհատուցել արցախցի ուսանողների ուսման վարձը
13812.09.2026, 16:36
«Հենց այն աշակերտի կրթության արդյունքն ենք տեսնում, որը 2018 թվականին է սկսել է հաճախել դպրոց»․ Սևակ Խաչատրյան
17212.09.2026, 01:06
«Հենց ինքը և կառավարությունն են մեղավոր «300 դպրոց, 500 մանկապարտեզ» ծրագրի ձախողման համար»․ Ոսկան Սարգսյան
15212.09.2026, 00:06
