Երևան`   +7 °C
Այսօր`   Երկուշաբթի, 16 նոյեմբերի, 2026 թ.

Իրանը դադարեցնում է էլեկտրաէներգիայի արտահանումն Իրաք

920
Երեքշաբթի, 10 օգոստոսի, 2021 թ., 15:48
Իրանը դադարեցնում է էլեկտրաէներգիայի արտահանումն Իրաք

Իրանական կողմը դադարեցնում է էլեկտրաէներգիայի արտահանումն Իրաք՝ դրա պակասուրդի պատճառով։ Այս մասին հայտնել է Իրանի էներգաբաշխիչ ընկերության գործադիր տնօրեն Մոստաֆա Ռաջաբի Մաշհադին, որի խոսքը մեջբերել է Fars գործակալությունը։

«Մեր երկրի կարիքները պատճառ են դարձել, որ դադարեցնենք էլեկտրաէներգիայի արտահանումն Իրաք»,-ասել է նա:

Մաշհադին տեղեկացրել է նաև Աֆղանստան արտահանման կրճատման մասին։ «Այսօր՝ համաձայն առկա պայմանագրի, մենք Աֆղանստան ենք մատակարարել 13 մեգավատ էլեկտրաէներգիա, մինչդեռ անցած շաբաթ այդ ցուցանիշը կազմել է 100 մեգավատ»,- հավելել է նա:

Իրանական ընկերության գործադիր տնօրենի խոսքով՝ «անցյալ տարի երկիրն արտահանել է շուրջ 2 000 մեգավատ էլեկտրաէներգիա, իսկ այս տարի՝ ներքին կարիքների պատճառով, արտահանումը կրճատվել է մինչև 150 մեգավատ»: