««Կապիտուլյացիա» բառը սխալ տերմին է. Հայաստանն ու Արցախը չեն հանձնվել». Ռուբեն Ռուբինյան
![]() «Այս էլ որերորդ անգամ այս ամբիոնից հնչում է «կապիտուլյացիա» կամ «կապիտուլյացիոն» բառը: Ինձ համար շատ զարմանալի է այս բառի կիրառումը: Ես կարծում եմ, որ «կապիտուլյացիա» բառը սխալ տերմին է, երբ նկարագրվում է 44-օրյա պատերազմի ավարտը կամ նոյեմբերի 9-ի եռակողմ հայտարարությունը»,- ԱԺ ամբիոնից փորձեց բառի նշանակությունը պարզաբանել ԱԺ փոխնախագահ Ռուբեն Ռուբինյանը՝ խնդրելով ընդդիմադիր թևին, այլևս չկիրառել այդ բառը: ««Կապիտուլյացիա» տերմինը, ըստ էության, նշանակում է անձնատուր լինել կամ հանձնվել: Համաձայնեք, որ Հայաստանի հետ դա տեղի չի ունեցել: Հայաստանը 44-օրյա պատերազմի ավարտին չի հանձնվել, Արցախը չի հանձնվել, անձնատուր չի եղել, ՀՀ կամ Արցախի ԶՈՒ-ն չի հանձնվել, կապիտուլյացիա տեղի չի՛ ունեցել»,- ասաց Ռուբինյանը՝ շարունակելով. «Մենք չենք ուզում մեր երեխաները մեծանան այն մտայնությամբ, որ իրենք ապրում են կապիտուլացված կամ հանձնված երկրում»: |

Աննա Գրիգորյանը, Մանե Թանդիլյանը և Նարեկ Կարապետյանն ամփոփում են այսօրվա իրազեկման ակցիան (տեսանյութ)
170Երեկ, 21:24
Բայդենը Պուտինին համեմատել է քմահաճ դեռահասի հետ, իսկ Զելենսկուն անվանել համառ և անբավարար երախտապարտ
292Երեկ, 16:43
«Եվրոպացիները չեն հասկանում իրենց դերը Ուկրաինայի շուրջ բանակցություններում». Լավրով
273Երեկ, 15:48
Սպիտակ տունը սպառնացել է պաշտպանել Թրամփի կոնտակտները Կոնգրեսի հետաքննություններից
287Երեկ, 15:25
Պնոմ Պենում անցկացվող գագաթնաժողովի լիագումար նիստին Նիկոլ Փաշինյանն անդրադարձել է Հայաստանի և Ադրբեջանի միջև խաղաղության հաստատմանը
191Երեկ, 14:54
«Ուկրաինայի շուրջ բանակցությունները կկառուցվեն Համատեղ ռազմական խորհրդի նպատակներին հասնելու համար». Լավրով
294Երեկ, 14:43
