«Ռեկտորի պաշտոնակատար է նշանակվում մի անձ, ում գործունեությունը նվիրված է եղել հայոց ազգային արժեքների դեմ պայքարին». Կարին Տոնոյան
![]() «5165» շարժման առաջնորդ Կարին Տոնոյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է․ «Հանձնվեց նաև ԵՊՀ-ն. ապազգայնացումը շարունակվում է: Հայոց պատմության ողջ ընթացքում հայապահպանության, անկախ պետականության վերականգնման գործը սկզբնավորվել է Ազգային կրթական հաստատություններից: Այդ հաստատությունների մանկավարժներն ու շրջանավարտներն էին, որ նոր ժամանակներում վառ պահեցին հայոց անկախ պետականության վերստեղծման կրակը, իսկ 1918թ. վերականգնված հայոց անկախ պետականության դրոշակակիրների մեջ շատ էին Ներսիսյան դպրոցի, Գևորգյան ճեմարանի և հայոց մյուս ազգային կրթական հաստատությունների նախկին սաները: Այդ իսկ նվիրյալներն Առաջին հանրապետության դժնդակ ու ծանր շրջանում հիմքը դրեցին Հայոց Ազգային համալսարանի: Իսկ այսօր Հայոց մայր բուհը ոտնակոխ է արվում: Քիչ չէ ապօրինաբար Հոգաբարձուների ժամանակավոր խորհուրդ է ստեղծվում, դեռ ռեկտորի պաշտոնակատար է նշանակվում մի անձ, ում գործունեությունը նվիրված է եղել հայոց ազգային արժեքների դեմ պայքարին, անձ, ով գլոբալիստական օրակարգով է մտնում համալսարան, անձ, ով իշխող քաղաքական ուժի պատգամավոր է եղել և հավասար կրում է 44-օրյա պատերազմում Հայաստանի ողբերգական պարտության պատասխանատվությունը: Աշակերտն ու ուսանողը նախ պետք է սովորեն ու դաստիարակվեն ուսումնական հաստատության ղեկավարության օրինակով, անցած ճանապարհով ու նկարագրով....»: Աղբյուրը` Կարին Տոնոյան |

«PISA-ի աղմուկը կանցնի․ հետո՞»․ Տիգրան Ջրբաշյան
119Երեկ, 15:12
«PISA-ն բացահայտեց ոչ միայն կրթական, այլև հասարակական խորքային խնդիրները»․ Վլադիմիր Մարտիրոսյան
150Երեկ, 13:18
«Տեսեք դպրոցներից մեկի 8-րդ դասարանի առարկաների ցանկը»․ Պեդրո Զարոկյան
198Երեկ, 13:06
Պետությունը կշարունակի փոխհատուցել արցախցի ուսանողների ուսման վարձը
13812.09.2026, 16:36
«Հենց այն աշակերտի կրթության արդյունքն ենք տեսնում, որը 2018 թվականին է սկսել է հաճախել դպրոց»․ Սևակ Խաչատրյան
17212.09.2026, 01:06
«Հենց ինքը և կառավարությունն են մեղավոր «300 դպրոց, 500 մանկապարտեզ» ծրագրի ձախողման համար»․ Ոսկան Սարգսյան
15212.09.2026, 00:06
