«Սարսափի մթնոլորտ տարածել՝ վա՜յ, էս ի՞նչ են անում, դավադրություն է, ճիշտ չէ՛». Փաշինյանը՝ Գևորգյանին
![]() Կառավարությունն այօրվա նիստում հաստատեց Արագածոտնի մարզում լեռնային հանգստավայրի կառուցման «ՄԱՅԼԵՌ» ներդրումային ծրագրին հավանություն տալու մասին հարցը: Էկոնոմիկայի նախարարի պաշտոնակատարի խոսքով՝ այն իր մեջ կներառի նաև զվարճանքի ու ժամանցի վայրեր: «Ենթադրվում է, որ ընկերությունը խաղատուն կառուցելու հնարավորություն կունենա ու այն կկառուցվի ոչ այն քաղաքականության տրամաբանությամբ, որը Կառավարությունը հայտարարել է ու վարում է խաղային բնագավառի հետ կապված»,- նկատեց Ֆինանսների նախարարի պաշտոնակարտը: «Եթե ճիշտ եմ հիշում՝ մեր օրենսդրությամբ կա որոշակի պայման, որ եթե հյուրանոցային բիզնեսում ներդրումն ինչ-որ թվից ավելի է, նույնիսկ Երևանում հնարավորություն է ստեղծվում նաև խաղատնային բիզնես իրականացնելու...»,- արձագանքելով՝ ասաց Նիկոլ Փաշինյանը: Արագածոտնի մարզպետ Դավիթ Գևորգյանը մտահոգություն հայտնեց նախագծի վերաբերյալ, ինչին ի պատասխան՝ Փաշինյանն ասաց. «Հնարավոր ա Ձեր ելույթից հետո ներդրումային ծրագիրն էլ տեղից չշարժվի: Ամեն որոշման հետ կապված՝ սարսափի մթնոլորտ տարածել՝ վա՜յ, էս ի՞նչ են անում, էս ի՞նչ են կառուցում, ճիշտ չէ: Կես ժամ ա քննարկում ենք, արդյունքն էտ ա՞: Հեսա կխորանանք՝ կգանք այն եզրակացության, որ հերթական ահասարսուռ դավադրությունն ա տեղի ունենում, հետևաբար քվեարկելուց առաջ մտածեք՝ ինչի օգտին եք քվեարկում և այլն»: |

Օդեսայում՝ Mercedes-Benz-ի ավտովաճառքի սրահում հրդեհ է բռնկվել
266Երեկ, 19:19
Խաղողագործներին փող չեն տալիս․ «Հրապարակ»
18214.11.2026, 09:18
Եվրոպական երկրները պատրաստակամություն են հայտնել աջակցել Հայաստանի առևտրի և էներգետիկ ոլորտների դիվերսիֆիկացմանը
44113.11.2026, 11:18
«Անհուսալի վարկառուների խնդիրը լուծելու համար արդյունավետ կլինի երկաստիճան համակարգված մոտեցումը»․ Հրայր Կամենդատյան
16612.11.2026, 16:00
Ուկրաինական հարվածները փլուզել են Ռուսաստանի նավթավերամշակումը. Reuters
43010.11.2026, 19:37
Հեղուկ գազի երկրորդ խոշորագույն արտահանողն ԱՄՆ-ի հեղուկ գազի խոշորագույն գնորդը կդառնա
43309.11.2026, 18:19
