«Բնության գանձն աղբանոց է». Էկո-Մեդիա ցանց
![]() Էկո-Մեդիա ցանցը գրում է. «Սա Սյունիքի մարզի Որոտան համայնքի, նախկին Ուրուտ գյուղի ջրաերկրաբանական հուշարձան «Որոտան» աղբյուր, կամ ժողովրդի լեզվով ասած «տաք ջուր»-ն է։ Այս հանքային աղբյուրի ջրի ջերմաստիճանը կազմում է +25 աստիճան: Դարեր շարունակ ժողովուրդն այս տեսակ ջրերն օգտագործել է զանազան հիվանդությունների, հատկապես ռևմատիկ, բուժման համար: Իսկ այսօր այս բնության գանձն աղբանոց է և կարծես ոչ մեկին դա չի հուզում․ մարդիկ լողանում են ճենճի, աղբի ու կեղտի հարևանությամբ։ Իսկ չէ որ այստեղ նաև այլ երկրաբանական հուշարձաններ կան։ Օրինակ՝ սյունաձև բազալտներ։ Եվ, ի վերջո, այստեղ է գտնվել Օրբելյանների նստավայրը, կան ամրոցի մնացորդները։ Տեղադրում եմ նաև հին նկարներ տաք ջրից, որտեղ ջուրը պարզ է և աղտոտված չէ։ Նաև սյունաձև բազալտներն եմ դնում և Որոտնաբերդի պատկերը։ Նկարները՝ համացանցից»։ ![]() ![]() ![]() ![]() Աղբյուրը` Էկո-Մեդիա ցանց |

«Կլիմայի տաքացումը միջատներին մղում է դեպի լեռներ, սակայն այնտեղ նրանց սպառնում է թթվածնի պակասը»․ Լևոն Ազիզյան
13901:06
«Անփույթ շինարարությամբ կարճացրել են բարձրարժեք ծառերի կյանքը»․ Արփինե Խաչատրյան (տեսանյութ)
13908.09.2026, 11:00
«Ատլանտյան օվկիանոսում ամենահանգիստ փոթորկային սեզոնը կարող է գրանցվել»․ Լևոն Ազիզյան (լուսանկար)
15307.09.2026, 13:06
«Ընդամենը 30 տարի առաջ այստեղ հնարավոր էր դահուկավազք անել ամռանը». Լևոն Ազիզյան
25406.09.2026, 17:00
«Երկրի մակերևույթի գլոբալ միջին ջերմաստիճանն արդեն 27-րդ օրն անընդմեջ գերազանցում է տվյալ օրվա նախկին ռեկորդը». Լևոն Ազիզյան
19406.09.2026, 14:42
«Կատալպան Երևանի փողոցներում տնկելը հանցանք է միջավայրի, բնակչության առողջության նկատմամբ». Քրիստինա Վարդանյան
13003.09.2026, 11:00




