Երևան`   +5 °C
Այսօր`   Կիրակի, 29 նոյեմբերի, 2026 թ.

Լոնդոնում ջրհեղեղի պատճառով մետրոյի 8 կայարան է փակվել

702
Երկուշաբթի, 26 հուլիսի, 2021 թ., 10:43
Լոնդոնում ջրհեղեղի պատճառով մետրոյի 8 կայարան է փակվել

Լոնդոնում մետրոյի 8 կայարան է փակվել հորդառատ անձրևների հետևանքով առաջացած ջրհեղեղի պատճառով: Այդ մասին, հաղորդել է The Independent-ը:

Սկզբում ամենից շատ տուժել են քաղաքի հարավում գտնվող Քլափեմ և Քամբերուել շրջանները, սակայն ավելի ուշ հայտնի է դարձել Մեծ Բրիտանիայի մայրաքաղաքի արևելքում և հյուսիս-արևելքում հեղեղումների մասին:

Լոնդոնի հրշեջ ծառայության տվյալներով՝ ճանապարհների և շենքերի նկուղների հեղեղումների վերաբերյալ ավելի քան 300 զանգ է ստացվել։

Լոնդոնում ջրհեղեղի պատճառով մետրոյի 8 կայարան է փակվել