Երևան`   +7 °C
Այսօր`   Երկուշաբթի, 16 նոյեմբերի, 2026 թ.

ԵՄ խորհուրդը երկարաձգել է Ռուսաստանի դեմ պատժամիջոցները

798
Երկուշաբթի, 12 հուլիսի, 2021 թ., 16:06
ԵՄ խորհուրդը երկարաձգել է Ռուսաստանի դեմ պատժամիջոցները

Եվրոմիությունը հերթական անգամ կես տարով երկարաձգել է Ռուսաստանի դեմ տնտեսական պատժամիջոցները։ Այս մասին ասված է ԵՄ Խորհրդի տարածած հայտարարության մեջ։

«ԵՄ խորհուրդն այսօր որոշում է ընդունել ևս 6 ամսով՝ մինչև 2022 թվականի հունվարի 31-ը երկարացնել Ռուսաստանի տնտեսության մի շարք ոլորտների դեմ ուղղված պատժամիջոցները»,- ասված է հայտարարության մեջ:

ԵՄ խորհուրդը հիշեցրել է, որ պատժամիջոցները սահմանվել են 2014 թվականին՝ ի պատասխան այն գործողությունների, որոնք ապակայունացնում են իրավիճակն Ուկրաինայի արևելքում: