Խրամորթ գյուղի դպրոցը կվերանորոգվի սփյուռքի միջոցներով
![]() Եվրոպայի Հայ դատի գրասենյակն ու Բելգիայի Արցախի հետ բարեկամության խումբը ֆինանսավորել են Արցախի Հանրապետության Ասկերան շրջանի Խրամորթ համայնքի միջնակարգ դպրոցի վերանորոգումը: Ինչպես հայտնում է Բերիո Հայոց թեմի առաջնորդարանի «Գանձասար» պաշտոնաթերթը, դպրոցում նախատեսվում է իրականացնել ներքին ու արտաքին վերանորոգման աշխատանքներ, կառուցել նոր սանհանգույց, ժամանակակից տեխնիկայով հագեցած ճաշարան: Նախատեսվում է նաև կահավորել ու արդիականացնել դասասենյակները՝ դրանք դարձնելով առարկայական դասասենյակներ։ Անցկացվելու է նաև ջեռուցման նոր համակարգ: Արցախյան 44-օրյա պատերազմի հետևանքով Խրամորթ գյուղ են տեղափոխվել նաև ադրբեջանական վերահսկողության տակ մնացած Հադրութի շրջանից տեղահանված ընտանիքներ: Այս տեսակետից ծրագրի հեղինակները հատկապես կարևորում են դրա իրականացումը հատկապես այդ գյուղում։ Մեկնաբանելով այս նախաձեռնությունը՝ ՀՅԴ Եվրոպայի Հայ Դատի գրասենյակի նախագահ Գասպար Կարապետյանն ասել է. «Ադրբեջանի կողմից պարտադրված այս կործանարար պատերազմում կարևոր է բուժել Արցախի վերքերը: Հատկապես երեխաները խոցելի են նման իրավիճակում: Հուսով ենք, որ այս նախագիծը քայլ կլինի Արցախի երեխաների կրթության պայմանները բարելավելու և լուսավոր ապագա ապահովելու ուղղությամբ»: Հայ համայնքի ներկայացուցիչն արձանագրել է, որ Արցախին աջակցելն իրենց պարտքն է ու նման ծրագրերը շարունակական են լինելու։ |

«PISA-ի աղմուկը կանցնի․ հետո՞»․ Տիգրան Ջրբաշյան
119Երեկ, 15:12
«PISA-ն բացահայտեց ոչ միայն կրթական, այլև հասարակական խորքային խնդիրները»․ Վլադիմիր Մարտիրոսյան
150Երեկ, 13:18
«Տեսեք դպրոցներից մեկի 8-րդ դասարանի առարկաների ցանկը»․ Պեդրո Զարոկյան
198Երեկ, 13:06
Պետությունը կշարունակի փոխհատուցել արցախցի ուսանողների ուսման վարձը
13812.09.2026, 16:36
«Հենց այն աշակերտի կրթության արդյունքն ենք տեսնում, որը 2018 թվականին է սկսել է հաճախել դպրոց»․ Սևակ Խաչատրյան
17212.09.2026, 01:06
«Հենց ինքը և կառավարությունն են մեղավոր «300 դպրոց, 500 մանկապարտեզ» ծրագրի ձախողման համար»․ Ոսկան Սարգսյան
15212.09.2026, 00:06
