Հայաստանում անշարժ գույքի շուկան սկսել է ակտիվանալ. «Ժողովուրդ»
![]() «Ժողովուրդ» օրաթերթը գրում է. «Հայաստանում անշարժ գույքի շուկան սկսել է ակտիվանալ: Մասնավորապես, Երևանում բնակարանների գները մեկ ամսվա ընթացքում բարձրացրել են: Ըստ մասնագետների՝ վերջին ամիսներին մայրաքաղաքում բնակարանների վաճառքի ծավալները փոքր-ինչ ավելացել են: Ի դեպ, մեր հանրապետությունում ավելի շատ բնակարանները վաճառվում են հիմնականում հիփոթեքային տարբերակով: Տեղեկացանք, որ կենդանության նշաններ է ցույց տալիս օրավարձով բնակարանների շուկան, որը ճգնաժամային վիճակում էր կորոնավիրուսի պատճառով. չէ՞ որ սահմանները փակ էին, և զբոսաշրջիկներ մուտք չէին գործում Հայաստան: Իսկ ինչպես հայտնի է, մեր երկիր այցելող զբոսաշրջիկների գերակշիռ մասը նախընտրում է օրավարձով բնակարանները: Կենտրոն վարչական շրջանում բնակարանների 1 քմ շուկայական միջին գինը ապրիլ ամսին 610 հազար դրամ էր, իսկ մայիսին՝ 615 հազար 500 դրամ, այսինքն՝ 5500 դրամով թանկացել է: Իսկ, ահա, Արաբկիր վարչական շրջանում գնաճը կազմել է 4500 դրամ. այստեղ մեկ քմ-ն ապրիլին արժեցել է 440 հազար 500 դրամ, մայիսին՝ 445 հազար դրամ: Բնակարանների գների աճ արձանագրվել է նաև մյուս վարչական շրջաններում»: Մանրամասները՝ թերթի համարում: |

Օդեսայում՝ Mercedes-Benz-ի ավտովաճառքի սրահում հրդեհ է բռնկվել
266Երեկ, 19:19
Խաղողագործներին փող չեն տալիս․ «Հրապարակ»
18214.11.2026, 09:18
Եվրոպական երկրները պատրաստակամություն են հայտնել աջակցել Հայաստանի առևտրի և էներգետիկ ոլորտների դիվերսիֆիկացմանը
44113.11.2026, 11:18
«Անհուսալի վարկառուների խնդիրը լուծելու համար արդյունավետ կլինի երկաստիճան համակարգված մոտեցումը»․ Հրայր Կամենդատյան
16612.11.2026, 16:00
Ուկրաինական հարվածները փլուզել են Ռուսաստանի նավթավերամշակումը. Reuters
43010.11.2026, 19:37
Հեղուկ գազի երկրորդ խոշորագույն արտահանողն ԱՄՆ-ի հեղուկ գազի խոշորագույն գնորդը կդառնա
43309.11.2026, 18:19
