Երևան`   +5 °C
Այսօր`   Կիրակի, 29 նոյեմբերի, 2026 թ.

Ֆլորիդայում բնակելի շենքի փլուզման հետևանքով զոհերի թիվը հասել է 64-ի

729
Ուրբաթ, 09 հուլիսի, 2021 թ., 10:12
Ֆլորիդայում բնակելի շենքի փլուզման հետևանքով զոհերի թիվը հասել է 64-ի

ԱՄՆ Ֆլորիդա նահանգում բնակելի շենքի փլուզման հետևանքով զոհերի թիվը հասել է 64-ի։ Փրկարարները փլատակների տակից դուրս են բերել ևս 4 դի, հայտնել է Մայամի-Դեյդ շրջանի քաղաքապետ Դանիելա Լևին Քավան:
«Մահացածների ընդհանուր թիվը 64 է. 76 մարդ համարվում է անհետ կորած»,- ասել է նա։
Նախօրեին իշխանությունները հայտնել են, որ ողջ մնացածների գտնելու շանսեր չեն մնացել։
Հիշեցնենք՝ Սերֆսայդ քաղաքում բնակելի շենքը փլուզվել է հունիսի 24-ի գիշերը: