Երևան`   -4 °C
Այսօր`   Հինգշաբթի, 15 հունվարի, 2026 թ.

«Ուսուցիչները կարող են դիմել կամավոր ատեստավորման համար երկրորդ փուլով»․ Ժաննա Անդրեասյան

538
Հինգշաբթի, 01 հուլիսի, 2021 թ., 20:36
«Ուսուցիչները կարող են դիմել կամավոր ատեստավորման համար երկրորդ փուլով»․ Ժաննա Անդրեասյան

ՀՀ ԿԳՄՍ փոխնախարար Ժաննա Անդրեասյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է․ «Ուսուցիչները կարող են դիմել կամավոր ատեստավորման համար երկրորդ փուլով՝ հուլիսի 6-13-ը։
Հիշեցնեմ, որ պահանջվող փաստաթղթերն են․
✅դիմում ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարի անունով՝ առարկայական գիտելիքի ստուգմանը մասնակցելու պատրաստակամության մասին,
✅տեղեկանք, որտեղ նշվում է ուսուցչի դասավանդած առարկան, որից պատրաստվում է մասնակցել գիտելիքի ստուգմանը, դասարանները, որոնցում դասավանդում է, աշխատանքային ստաժը, ուսումնական հաստատության անվանումը, գտնվելու վայրը (մարզ, համայնք),
✅բարձրագույն կրթության դիպլոմի պատճենը:
Փաստաթղթերը կարելի է ներկայացնել առձեռն կամ էլեկտրոնային՝ [email protected] էլեկտրոնային հասցեով։
Հիշեցնեմ, որ կարող են դիմել 7-12-րդ դասարաններում հայոց լեզու, գրականություն, հայ գրականություն, հայոց պատմություն, հանրահաշիվ, երկրաչափություն, քիմիա, ֆիզիկա, աշխարհագրություն և կենսաբանություն դասավանդող ուսուցիչները։
Մինչ այս ընդունված դիմումները կազմում են շահառու խմբի (նշված դասարանների և առարկաների) ուսուցիչների շուրջ 11 տոկոսը։
Նշեմ նաև, որ բոլոր այն ուսուցիչների դիմումները, ում փաստաթղթերն ամբողջական են եղել, համարվում են ընդունված, իսկ այն ուսուցիչները, որոնց փաստաթղթերը թերի է եղել, գրավոր ստացել են իրենց դիմումի հետ կապված արձագանք։
Երկրորդ փուլը հայտարարել ենք, որովհետև ստացել էինք դիմումներ նաև հայտարարված ժամկետից հետո, ուստի նպատակահարմար գտանք ևս մեկ հնարավորություն տալ՝ դիմելու համար»։