Երևան`   +7 °C
Այսօր`   Երկուշաբթի, 16 նոյեմբերի, 2026 թ.

«Խիստ անհանգստացած ենք ստեղծված իրավիճակով». Վահան Քերոբյան

310
Հինգշաբթի, 01 հուլիսի, 2021 թ., 12:12
«Խիստ անհանգստացած ենք ստեղծված իրավիճակով». Վահան Քերոբյան

«Ինչո՞ւ երաշտային տարի չի հայտարարվում, ի՞նչ գործողություններ են իրականացվում Արմավիրում ու Շիրակում՝ ոռոգման ջրի խնդրի հետ կապված»,- Կառավարության նիստից հետո դիմելով Էկոնոմիկայի նախարարի պաշտոնակատարին՝ հարցրին լրագրողները: «Շատ խիստ անհանգստացած ենք ստեղծված իրավիճակով: Հունիսը ռեկորդային շոգ է եղել, դրա պատճառով առաջացել է աննախադեպ դժվար իրավիճակ: Ջրային կոմիտեն աշխատում է նորմալ հունով, էստեղ հիմնական խնդիրն այն է, որ անջրդի հողատարածքներում ջրելու կարիք ա առաջացել ու դա վտանգել ա անջրդի հողատարածքների բերքը: Մյուս խնդիրն այն է, որ ֆերմերները երբեմն սխալ տեղեկատվություն են փոխանցում ջրային կոմիտեին ու մի բույսի փոխարեն ցանում են այլ բույս, որի ջրի պահանջարկն այլ է: Խնդիրը պահանջում է ֆունդամենտալ լուծում: Պայմանավորվել ենք, որ սկսենք ջրային ռեֆորմը՝ փոխենք համակարգն այնպես, որ անցնենք նոր, արդյունավետ համակարգի»,- ասաց նախարարի պաշտոնակատարը: