Սամվել Ալեքսանյանին պատկանող ընկերությանը Կառավարությունը 106 մլն դրամի մաքսային արտոնություն տվեց
![]() Կառավարության չզեկուցվող հարցերի շարքում էր նաև «Գերակա ոլորտում իրականացվող ներդրումային ծրագրի շրջանակներում ներմուծվող տեխնոլոգիական սարքավորումների, դրանց բաղկացուցիչ ու համալրող մասերի, հումքի և (կամ) նյութերի նկատմամբ սակագնային, մասնավորապես, ներմուծման մաքսատուրքից ազատելու արտոնությունից օգտվելու համար «Ալեքս տեքստիլ» սահմանափակ պատասխանատվությամբ ընկերության կողմից ներկայացված հայտը բավարարելու և արտոնությունը կիրառելու մասին» հարցը, որը և հաստատվեց: Մաքսատուրքից ազատման արտոնությունը կազմում է 106 մլն դրամ: Ընկերության կողմից ներմուծվող ապրանքները օգտագործվելու են զուգագուլպաների արտադրության համար: Ի դեպ, նիստի օրակարգից հանվել էր Մհեր Սեդրակյանի որդուն՝ «Հայաստան» դաշինքի ցուցակում ներառված Դավիթ Սեդրակյանին պատկանող «Դռագսման» ընկերությանը մաքսատուրքից ազատման արտոնություն տալու հարցը: |

Օդեսայում՝ Mercedes-Benz-ի ավտովաճառքի սրահում հրդեհ է բռնկվել
266Երեկ, 19:19
Խաղողագործներին փող չեն տալիս․ «Հրապարակ»
18214.11.2026, 09:18
Եվրոպական երկրները պատրաստակամություն են հայտնել աջակցել Հայաստանի առևտրի և էներգետիկ ոլորտների դիվերսիֆիկացմանը
44113.11.2026, 11:18
«Անհուսալի վարկառուների խնդիրը լուծելու համար արդյունավետ կլինի երկաստիճան համակարգված մոտեցումը»․ Հրայր Կամենդատյան
16612.11.2026, 16:00
Ուկրաինական հարվածները փլուզել են Ռուսաստանի նավթավերամշակումը. Reuters
43010.11.2026, 19:37
Հեղուկ գազի երկրորդ խոշորագույն արտահանողն ԱՄՆ-ի հեղուկ գազի խոշորագույն գնորդը կդառնա
43309.11.2026, 18:19
