Երևան`   +7 °C
Այսօր`   Երկուշաբթի, 16 նոյեմբերի, 2026 թ.

«10-ից 12 օր կպահանջվի վերջնական պատկերն ունենալու համար». Լոռու մարզպետարան

216
Հինգշաբթի, 01 հուլիսի, 2021 թ., 11:00
«10-ից 12 օր կպահանջվի վերջնական պատկերն ունենալու համար». Լոռու մարզպետարան

Լոռու մարզպետարանը հայտարարություն է տարածել. «Լոռու մարզի մի շարք համայնքներում տեղացած կարկուտի և քամու հետևանքով վնասվել են մի շարք համայնքների ցանքատարածություններ, պտղատու այգիներ:
Լոռու մարզի գյուղատնտեսության և բնապահպանության վարչություն ահազանգեր են եղել Սպիտակ, Շենավան, Բազում, Քարաձոր, Նոր Խաչակապ, Շիրակամուտ, Ազնվաձոր համայնքներից: Գյուղացիների խոսքով՝ 20 րոպե անընդմեջ տեղացած կարկուտը մինչև 80 տոկոսի վնաս է հասցրել կարտոֆիլի, լոբու ու այլ ցանքատարածությունների, պտղատու ծառերի ու հատապտուղների: Էական վնաս կրած համայնքներից մեկը Բազումն է. այստեղ վնասվել են տնամերձեր, ավտոմեքենաներ ու տանիքներ: Սպիտակում տուժել են հիմնականում ջերմոցային տնտեսություները:
Լոռու մարզպետ Արամ Խաչատրյանի հանձնարարությամբ՝ մարզպետարանի գյուղատնտեսության և բնապահպանության բաժնի աշխատակիցները՝ վարչության պետ Արուս Թումանյանի գլխավորությամբ եղել են առավել շատ տուժած համայնքներում, տեղում ուսումնասիրել վնասները, զրուցել բնակիչների հետ և լուծման ուղիեր առաջարկել: Մասնավորապես՝ Արուս Թումանյանը տեղեկացրել է, որ յուրաքանչյուր համայնքում պետք է կազմվեն հանձնաժողովներ, որոնք երկու օրվա ընթացքում կուսումնասիրեն վնասի չափերը, դրան էլ կհաջորդի վնասի գնահատում՝ մարզպետարանի կողմից: 10-ից 12 օր կպահանջվի վերջնական պատկերն ունենալու համար. արդյունքները կներկայացվեն ՀՀ էկոնոմիկայի և Արտակարգ իրավիճակների նախարարություններ: Արուս Թումանյանն այս առումով կարևորեց գյուղաապահովագրական համակարգի ներդրումը, ինչը կօգնի հնարավորինս մեղմելու նման իրավիճակները»: