«Նախագիծը նպատակ է հետապնդում լիցենզավորման դաշտ բերել նախադպրոցական ծառայությունները». Ժաննա Անդրեասյան
![]() «Լիցենզավորման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում լրացում կատարելու մասին և կից ներկայացված օրենքների նախագծերի փաթեթն ԱԺ նիստում երկրորդ ընթերցմամբ քննարկմանը ներկայացրեց ԿԳՄՍ նախարարի տեղակալ Ժաննա Անդրեասյանը: «Նախագիծը նպատակ է հետապնդում կարգավորել նախադպրոցական կրթության ոլորտում վերահսկողության մեխանիզմներ: Նախադպրոցական կրթական ծրագրերից բացի, նաև լիցենզավորման դաշտ բերել նախադպրոցական ծառայությունները, որը թույլ կտա լիցենզավորման քաղաքականություն կիրառել նաև, այսպես կոչված, զարգացման կենտրոնների և տարաբնույթ ծառայությունների նկատմամբ»,-ասաց Անդրեասյանը: Նա նշեց, որ օրենքն ուժի մեջ է մտնելու պաշտոնական հրապարակումից 6 ամիս հետո: Այն կենտրոնները, որոնք նոր պետք է սկսեն իրենց գործունեությունը, դրանց լիցենզավորման պահանջն օրենքում սահմանված է մինչև 2022 թվականի դեկտեմբերը: Իսկ լիցենզիաների վերաձևակերպման դեպքում պետական տուրքի գանձման հարց չի առաջանալու: |

«PISA-ի աղմուկը կանցնի․ հետո՞»․ Տիգրան Ջրբաշյան
119Երեկ, 15:12
«PISA-ն բացահայտեց ոչ միայն կրթական, այլև հասարակական խորքային խնդիրները»․ Վլադիմիր Մարտիրոսյան
150Երեկ, 13:18
«Տեսեք դպրոցներից մեկի 8-րդ դասարանի առարկաների ցանկը»․ Պեդրո Զարոկյան
198Երեկ, 13:06
Պետությունը կշարունակի փոխհատուցել արցախցի ուսանողների ուսման վարձը
13812.09.2026, 16:36
«Հենց այն աշակերտի կրթության արդյունքն ենք տեսնում, որը 2018 թվականին է սկսել է հաճախել դպրոց»․ Սևակ Խաչատրյան
17212.09.2026, 01:06
«Հենց ինքը և կառավարությունն են մեղավոր «300 դպրոց, 500 մանկապարտեզ» ծրագրի ձախողման համար»․ Ոսկան Սարգսյան
15212.09.2026, 00:06
