Coca-Cola-ի կապիտալացումը նվազել է 4 միլիարդ դոլարով Կրիշտիանու Ռոնալդուի ժեստից հետո
![]() Coca-Cola ընկերության մեկ ակցիայի արժեքը 56,10 դոլարից նվազել է 55,34-ի: Ըստ իսպանական Marca թերթի, դա կապված է Կրիշտիանու Ռոնալդուի վանող ժեստի հետ Պորտուգալիա-Հունգարիա հանդիպման նախախաղային մամլո ասուլիսի ժամանակ: Ռոնալդուն մի կողմ է հրել գազավորված ըմպելիքի 2 շշերն ու ցուցադրաբար վեր բարձրացրել ջրով լի շիշը: Դրանից մի քանի ժամ անց ընկերության ակցիաներն սկսել են ընկնել, իսկ նրանց հետ՝ նաև կապիտալացումը՝ 242 միլիարդ դոլարից հասնելով 238 միլիարդի: Евро-2020-ի պաշտոնական հովանավոր Coca-Cola-ի ներկայացուցիչները դեռևս ոչ մի մեկնաբանություն չեն տվել այս կապակցությամբ: Նշենք, որ Ռոնալդուն նախկինում ևս դեմ է արտահայտվել գազավորված ըմպելիքներին: Նա չի օգտագործում շաքար և հետևում է սննդակարգի: Սակայն որոշ լրատվամիջոցներ վստահեցնում են, որ Coca-Cola-ի ակցիաների անկումը սպասելի էր և դա կապ չունի Ռոնալդուի վերաբերմունքի հետ: Ամերիկյան բազմաթիվ ընկերությունների ակցիաներն են ընկել հունիսի 15-ին՝ ԱՄՆ-ի տնտեսական ցուցանիշների վերաբերյալ Դաշնային պահուստային հանձնաժողովի հայտարարության նախօրեին, գրում է Financial Times-ը: |

Օդեսայում՝ Mercedes-Benz-ի ավտովաճառքի սրահում հրդեհ է բռնկվել
266Երեկ, 19:19
Խաղողագործներին փող չեն տալիս․ «Հրապարակ»
18214.11.2026, 09:18
Եվրոպական երկրները պատրաստակամություն են հայտնել աջակցել Հայաստանի առևտրի և էներգետիկ ոլորտների դիվերսիֆիկացմանը
44113.11.2026, 11:18
«Անհուսալի վարկառուների խնդիրը լուծելու համար արդյունավետ կլինի երկաստիճան համակարգված մոտեցումը»․ Հրայր Կամենդատյան
16612.11.2026, 16:00
Ուկրաինական հարվածները փլուզել են Ռուսաստանի նավթավերամշակումը. Reuters
43010.11.2026, 19:37
Հեղուկ գազի երկրորդ խոշորագույն արտահանողն ԱՄՆ-ի հեղուկ գազի խոշորագույն գնորդը կդառնա
43309.11.2026, 18:19
