Ռուսաստանը Հայաստանին մարդասիրական օգնություն չի ուղարկել. «Ժողովուրդ»
![]() Ըստ «Ժողովուրդ» օրաթերթի տեղեկությունների՝ ԱՊՀ երկրներից Հայաստանը մարդասիրական օգնություն չի ստացել: Հայաստանին մարդասիրական օգնություն չի ուղարկվել նաև Ռուսաստանից, մինչդեռ նախորդ տարվա հունվար-մարտ ամիսներին ՌԴ-ից ՀՀ ստացվել էր 5900 դոլարի չափով մարդասիրական օգնություն: Ուկրաինայից ո՛չ անցյալ տարվա հունվար-ապրիլ ամիսներին է մարդասիրական օգնություն եկել Հայաստան, ո՛չ էլ այս տարվա նույն ժամանակահատվածում: «Ժողովուրդ» օրաթերթը տեղեկացավ, որ արտերկրից Հայաստան ուղարկված մարդասիրական օգնության ծավալները ընդհանուր հաշվով փոքր-ինչ ավելացել են: Անցյալ տարվա հունվար-ապրիլ ամիսներին, որպես մարդասիրական օգնություն, Հայաստան է ուղարկվել 8 մլն 84 հազար 300 դոլար, իսկ այս տարվա նույն ժամանակահատվածում Հայաստան ստացվել է 9 մլն 549 հազար 500 դոլարի չափով մարդասիրական օգնություն: Մեզ հայտնի դարձավ նաև, թե որ երկրներն են մարդասիրական օգնություն ուղարկել Հայաստանին: Դրանց թվում են Եվրոմիության անդամ շատ երկրներ: Գերմանիայից, օրինակ, Հայաստանը ստացել է 534 հազար 900 դոլարի չափով օգնություն, որը նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ՝ զգալի պակասել է՝ 991 հազար 100 դոլարի չափով: Մանրամասները՝ թերթի համարում: |

«Կիբեռհանցագործություններ և ներդրումային խարդախություններ․ ո՞վ է պաշտպանում տուժող քաղաքացուն»․ Մհեր Կարագոզյան
6403:06
«Պետությունը պարտավոր է կյանքի իրավունքը պաշտպանել նաև բանտի պատերից ներս»․ Աննա Ծառուկյան
128Երեկ, 23:36
Մահացել է քաղաքական գործիչ Մյասնիկ Մալխասյանը
130Երեկ, 22:12
«Հրահանգները շարունակվելու են, կալանավորողներն էլ կալանավորելու են»․ Երվանդ Վարոսյան
138Երեկ, 21:54
Արագածոտնի մարզում ապօրինի հանքարդյունահանման դեպք է բացահայտվել
108Երեկ, 21:42
ԲԴԽ-ն Մասիս Մելքոնյանին և Գևորգ Պողոսյանին զրկել է անձեռնմխելիությունից
129Երեկ, 21:12
