Այսօր դպրոցներում կհնչի «Վերջին զանգը». ԿԳՄՍ նախարարի պաշտոնակատարն ուղերձ է հղել
![]() Այսօր՝ հունիսի 4-ին, Հանրապետության դպրոցներում կհնչի «Վերջին զանգը»: ՀՀ ԿԳՄՍ նախարարի պաշտոնակատար Վահրամ Դումանյանը շնորհավորական ուղերձ է հղել շրջանավարտներին. «Սիրելի՛ շրջանավարտներ, ջերմորեն շնորհավորում եմ ձեզ դպրոցն ավարտելու կապակցությամբ: Կյանքի այս կարևոր փուլը ձեզ հնարավորություն է տալիս ընտրելու ձեր հետագա ճանապարհը, որն այս պահին շրջադասային է ու որոշիչ: Եվ կյանքի կարևորագույն այս խաչմերուկում ՀՀ կառավարությունն աջակցում ու սատարում է ձեզ ինչպես մասնագիտական կողմնորոշման, այնպես էլ որակյալ կրթություն ձեռք բերելու, ինքնաիրացվելու, անհատական կարողությունները զարգացնելու և դրսևորելու հարցերում: Փորձի ու գիտելիքի ձեռքբերման այս նոր ճանապարհին ոչ միայն որպես ԿԳՄՍ նախարարի պաշտոնակատար, այլև որպես կրթության ու գիտության ոլորտում երկար ճանապարհ անցած ներկայացուցիչ մաղթում եմ ձեզ կամք և համառություն. սիրե՛ք ձեր մասնագիտությունը՝ լինեք բժիշկ, թե ուսուցիչ, փրկարար, թե պարուսույց, արհեստավարժ եղե՛ք ձեր ոլորտում՝ անկախ դժվարություններից: Դուք արդեն ապացուցել եք, որ միասնաբար կարող ենք դիմակայել ժամանակի մարտահրավերներին՝ հաղթահարելով և ապահովելով կրթության շարունակականությունը համավարակի ու պատերազմի պայմաններում: Թող ձեր համառությունն ու միասնականությունը միայն հաղթանակներ կերտեն: Հարգելի՛ ուսուցիչներ, ծնողներ, ձեզ ևս շնորհավորում եմ այս պայծառ տոնի առիթով: Շնորհակալ եմ ձեր ջանքերի ու նվիրումի, այս օրերին ծառացած խնդիրները միասնաբար լուծելու պատրաստակամության համար: Վստահ եմ՝ ձեր տված փորձն ու գիտելիքն ուղենշային կլինեն մեր շրջանավարտների՝ որպես հայրենանվեր քաղաքացիներ ձևավորման գործում: Սիրելի՛ շրջանավարտներ, ձեր ուժն ու եռանդը ծառայեցրե՛ք հայրենիքի բարօրությանը, մեր պետության կայացմանն ու արժանապատիվ ապագային: Մաղթում եմ ձեզ կանաչ ճանապարհ և բարի երթ»: |

«PISA-ի աղմուկը կանցնի․ հետո՞»․ Տիգրան Ջրբաշյան
119Երեկ, 15:12
«PISA-ն բացահայտեց ոչ միայն կրթական, այլև հասարակական խորքային խնդիրները»․ Վլադիմիր Մարտիրոսյան
150Երեկ, 13:18
«Տեսեք դպրոցներից մեկի 8-րդ դասարանի առարկաների ցանկը»․ Պեդրո Զարոկյան
198Երեկ, 13:06
Պետությունը կշարունակի փոխհատուցել արցախցի ուսանողների ուսման վարձը
13812.09.2026, 16:36
«Հենց այն աշակերտի կրթության արդյունքն ենք տեսնում, որը 2018 թվականին է սկսել է հաճախել դպրոց»․ Սևակ Խաչատրյան
17212.09.2026, 01:06
«Հենց ինքը և կառավարությունն են մեղավոր «300 դպրոց, 500 մանկապարտեզ» ծրագրի ձախողման համար»․ Ոսկան Սարգսյան
15212.09.2026, 00:06
