«Ադրբեջանը պատրաստ է բանակցություններ սկսել խաղաղության համաձայնագրի ստորագրման շուրջ, սակայն Հայաստանը դեռ չի արձագանքել». Ալիև
![]() Հունիսի 2-ին Եվրոպական խորհրդի նախագահ Շառլ Միշելը հեռախոսազրույց է ունեցել Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի հետ, հաղորդում է ադրբեջանական լրատվամիջոցը։ «Զրույցի ընթացքում քննարկվել են 2020թ. նոյեմբերի 10-ին Հայաստանի, Ադրբեջանի և Ռուսաստանի ղեկավարների միջև եռակողմ հայտարարությունից հետո տարածաշրջանում անվտանգության և կայունության ապահովման հարցերը: Միշելը՝ Եվրոմիության անունից պատրաստակամություն է հայտնել աջակցել սահմանազատման և սահմանանշման գործընթացի մեկնարկին: Շառլ Միշելը կողմերին կոչ է արել համագործակցել այն հարցերի շուրջ, որոնք կապված են պահվող անձանց, ականազերծման և մարդասիրական այլ հարցերի հետ՝ լիակատար թափանցիկության պայմաններում: Ալիևը նշել է, որ Ադրբեջանը պատրաստ է բանակցություններ սկսել Հայաստանի հետ խաղաղության համաձայնագրի ստորագրման շուրջ, սակայն Հայաստանը դեռ չի արձագանքել այդ կոչին։ Շառլ Միշելը երկու կողմերին կոչ է արել կառուցողական մթնոլորտում բանակցություններ վարել»,- հավելում է լրատվամիջոցը: |

«Կիբեռհանցագործություններ և ներդրումային խարդախություններ․ ո՞վ է պաշտպանում տուժող քաղաքացուն»․ Մհեր Կարագոզյան
6403:06
«Պետությունը պարտավոր է կյանքի իրավունքը պաշտպանել նաև բանտի պատերից ներս»․ Աննա Ծառուկյան
128Երեկ, 23:36
Մահացել է քաղաքական գործիչ Մյասնիկ Մալխասյանը
130Երեկ, 22:12
«Հրահանգները շարունակվելու են, կալանավորողներն էլ կալանավորելու են»․ Երվանդ Վարոսյան
138Երեկ, 21:54
Արագածոտնի մարզում ապօրինի հանքարդյունահանման դեպք է բացահայտվել
108Երեկ, 21:42
ԲԴԽ-ն Մասիս Մելքոնյանին և Գևորգ Պողոսյանին զրկել է անձեռնմխելիությունից
129Երեկ, 21:12
