Վրաստանի ՆԳՆ-ը միջազգային թմրահանցագործության փաստ է բացահայտել․ թմրամիջոցներն ստացվել են Հայաստանից
![]() Անօրինական կերպով թմրանյութեր ձեռք բերելու և պահելու մեղադրանքով Վրաստանում 20-ամյա մի կին է ձերբակալվել, հաղորդում է Վրաստանի ՆԳՆ-ը: Հետաքննության տվյալներով՝ ձերբակալվածը հետագա իրացման նպատակով թմրամիջոցներն ստացել է Հայաստանից։ Վրաստանի ՆԳՆ-ի կենտրոնական քրեական ոստիկանության դեպարտամենտի, Հայաստանի պետական մաքսային կոմիտեի և ԱՄՆ արդարադատության նախարարության թմրամիջոցների դեմ պայքարի վարչության աշխատակիցներն իրականացրել են թմրանյութերի միջազգային հսկողական մատակարարում: Ձերբակալվածի խուզարկության ժամանակ ոստիկանությունն առգրավել է «Ալֆա-ՊՎՊ» թմրանյութ, մեֆեդրոն և «Ալֆա-ՊՎՊ» մուլյաժ՝ որպես իրեղեն ապացույց։ Քրեական գործ է հարուցվել «Թմրանյութերի, դրանց համարժեքների կամ նոր հոգեմետ նյութերի ապօրինի պատրաստում, արտադրում, ձեռքբերում, պահպանում, փոխադրում, առաքում կամ իրացում» հոդվածով, որը «պատժվում է մինչև 6 տարի ժամկետով ազատազրկմամբ»: |

«Կիբեռհանցագործություններ և ներդրումային խարդախություններ․ ո՞վ է պաշտպանում տուժող քաղաքացուն»․ Մհեր Կարագոզյան
6403:06
«Պետությունը պարտավոր է կյանքի իրավունքը պաշտպանել նաև բանտի պատերից ներս»․ Աննա Ծառուկյան
128Երեկ, 23:36
Մահացել է քաղաքական գործիչ Մյասնիկ Մալխասյանը
130Երեկ, 22:12
«Հրահանգները շարունակվելու են, կալանավորողներն էլ կալանավորելու են»․ Երվանդ Վարոսյան
138Երեկ, 21:54
Արագածոտնի մարզում ապօրինի հանքարդյունահանման դեպք է բացահայտվել
108Երեկ, 21:42
ԲԴԽ-ն Մասիս Մելքոնյանին և Գևորգ Պողոսյանին զրկել է անձեռնմխելիությունից
129Երեկ, 21:12
