Երևան`   +10 °C
Այսօր`   Կիրակի, 15 նոյեմբերի, 2026 թ.

Ժիրինովսկին առաջարկել է մանկական տարիք համարել մինչև 30 տարեկանը

826
Երեքշաբթի, 01 հունիսի, 2021 թ., 20:45
Ժիրինովսկին առաջարկել է մանկական տարիք համարել մինչև 30 տարեկանը

Ռուսաստանի լիբերալ-դեմոկրատական կուսակցության առաջնորդ Վլադիմիր Ժիրինովսկին առաջարկել է մանկական տարիք համարել մինչև 30 տարեկանը։
Համապատասխան հայտարարությունը քաղաքական գործիչը Պետդումայի լիագումար նիստում արել է երեխաների պաշտպանության միջազգային օրը:
«Երեխա կհամարվեն նրանք, ովքեր մինչև 30 տարեկան են։ Մինչև 30 տարեկան նրանք ոչինչ չեն հասկանում, նրանք բոլորը երեխաներ են»,– հայտարարել է պատգամավորը։
Ժիրինովսկին առաջարկել է ավագ սերունդ համարել 70-ը լրացածներին, իսկ 35-70 տարեկան քաղաքացիներին անվանել է «ոսկե սերունդ»: