«Զինե՛ք գյուղացիներին». Մոնախն իր ստորաբաժանման հետ փակել է ճանապարհը
![]() «Ինձ միացած կամավորականների հետ փակել ենք ճանապարհը Սյունիքի մարզի էն հատվածում, որտեղ ես գտնվում եմ»,- ֆեյսբուքյան եթերում հայտարարեց Մոնախ մականունով Արթուր Եպիսկոպոսյանը՝ ընդգծելով, որ պահանջը մեկն է՝ Սյունիքի սահմանապահ գյուղերը պետք է բերել մարտական վիճակի, գյուղացիներին զինել: «Ժողովրդից իրավիճակը թաքցվում է, իսկ մենք ասում ենք՝ ինչ է կատարվում: Մենք պահանջում ենք զինել գյուղացիներին, կամավորական շարժումներին և տալ մարտական խնդիր: Ես քաղաքականության հետ կապ չունեմ, սա քաղաքական ակցիա չէ: Ուղղակի ես այլ տարբերակ չունեմ. երկրորդ օրն ա՝ գոռում եմ, ճղում եմ, ներքին կարգով զանգում եմ. ոչ մի բան չի ստացվում: Մեզ չեն ուզում զինեն, որ Սյունիքը տան»,- հայտարարել է Եպիսկոպոսյանը: Նշենք, որ ակցիայի ընթացքում բախում տեղի ունեցավ Մոնախի գլխավորած ստորաբաժանման և տեղի բնակիչների միջև, վերջինները պահանջում էին բացել ճանապարհը: Հարցին, թե ի՞նչ գործ ունեն և ինչո՞ւ են փակել ճանապարհը, Մոնախը բարձր տոնով հայտարարեց. «Ես եկել եմ քեզի պաշտպանելու»: «Մենք կպահենք մեր գյուղը»,- ասաց քաղաքացիներից մեկը: «Լո՞ւրջ ես ասում, բա ո՞ւր եք մինչև հիմա, որտե՞ղ եք: Մի ամիս ա ստեղ եմ, ի՞նչ եք անում»,- բղավեց Եպիսկոպոսյանը: |

Թրամփն առաջարկել է Խաղաղ օվկիանոսը վերանվանել իր անունով
10912:30
«Համաձայն եմ, ժամանակն է, որ Ուկրաինան նոր առաջնորդ ունենա». Մասկ
11210:07
«Երբևէ ԱՄՆ-ն չի ունեցել Թրամփի նման խայտառակ նախագահ»․ Արթուր Սաքունց
11109:12
«ԱՄՆ-ում դավաճանին մահապատժի են ենթարկում, մեր դեպքում դավաճանի կոչումը հասարակ քֆուրին հավասարեցված բառ է»․ Արամայիս Աղաբեկյան
18402:06
«Փաշինյանը փորձում է մեզ հարմարեցնել ադրբեջանական վասալիտետի ստորացուցիչ պայմաններին»․ Սուրեն Սուրենյանց (տեսանյութ)
13501:12
«Ո՞նց կարող է ընդդիմադիրների ելույթը պատերազմի հանգեցնել․ աշխարհի մակարդակով աբսուրդ մեղադրանք է»․ Սևակ Հակոբյան (տեսանյութ)
13800:24
