Երևան`   +10 °C
Այսօր`   Կիրակի, 15 նոյեմբերի, 2026 թ.

«Ադրբեջանը չի կատարում գերիներին վերադարձնելու իր պարտավորությունը». վարչապետի պաշտոնակատար

564
Հինգշաբթի, 29 ապրիլի, 2021 թ., 10:40
«Ադրբեջանը չի կատարում գերիներին վերադարձնելու իր պարտավորությունը». վարչապետի պաշտոնակատար

Եվրոմիությունը կոչ է արել Ադրբեջանին Մարդու իրավունքների եվրոպական դատարանին տրամադրել հայ գերիների վերաբերյալ տեղեկատվությունը, որն ավելի վաղ հայցել էր դատարանը: Կառավարության նիստում վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանը հայտարարեց. «Ադրբեջանը գերեվարված անձանց վերադարձնելու՝ իր ստանձնած պարտավորությունները, ըստ էության, չի կատարում: Կարող ենք արձանագրել, որ փաստը դառնում է միջազգային օրակարգի հարց: ԵՄ-ի հայտարարությունը շատ կարևոր է, հասցեական արձանագրվում է, որ Ադրբեջանը պետք է վերադարձնի գերեվարված բոլոր անձանց»: