ԵՄ-ը կոչ է արել Ադրբեջանին ՄԻԵԴ-ին տրամադրել հայ գերիների վերաբերյալ անհրաժեշտ տեղեկատվությունը
![]() ԵՄ-ը հայտարարություն է տարածել, որտեղ մասնավորապես ասվում է. «Եվրոպական միությունը ողջունում է հրադադարի ռեժիմի ամրապնդումը՝ համաձայն 2020 թվականի նոյեմբերի 9-ին կողմերի միջև հրադադարի մասին ձեռք բերված համաձայնագրի, և այն դրական արդյունքները, որոնք առնչվում են մարդկային աճյունների վերադարձին և հակամարտության արդյունքում լրջորեն տուժած բնակչությանը մարդասիրական օգնություն ցուցաբերելուն: Սակայն Եվրոմիությունը կրկին հայտարարում է, որ անհրաժեշտ են նոր ջանքեր 2 երկրների միջև վստահության ամրապնդման և կայուն խաղաղության հարցում առաջընթացի հասնելու համար: Սա ներառում է թշնամական և վիրավորական հռետորաբանությունից զերծ մնալը, բոլոր ռազմագերիների և ձերբակալված անձանց վերադարձի գործընթացի շուտափույթ ավարտը՝ անկախ նրանց ձերբակալման հանգամանքներից, ինչպես նաև համագործակցությունն այլ կարևոր հարցերի շուրջ, ինչպիսին է ականազերծումը»: ԵՄ-ն անդրադարձել է Մարդու իրավունքների եվրոպական դատարանի կողմից Նախարարների խորհրդին ուղղված վերջին ծանուցմանը՝ կապված Հայաստանի և Ադրբեջանի միջև վերջին զինված հակամարտությանն առնչվող միջանկյալ միջոցառումների հետ՝ հայտարարելով՝ «Դատարանի նախադեպային իրավունքով հստակ սահմանվում է, որ Մարդու իրավունքների եվրոպական կոնվենցիայի մասնակից պետությունները պարտավոր են հետևել միջանկյալ միջոցներին, և մենք կոչ ենք անում Ադրբեջանին տրամադրել դատարանի կողմից պահանջվող բացակայող տեղեկատվությունը»։ |

«Ընդդիմությունը կարծիք ունի այնքանով, որքանով կարծիք ունեն Բաքուն և Մոսկվան»․ Մարիա Կարապետյան
9702:06
«Ե՛վ Արևմուտքը, և՛ Ադրբեջանը Փաշինյանի դեմ զորեղ կոմպրոմատներ ունեն»․ Լևոն Ջավախյան
7900:54
Չինաստանում կկայանա ՌԴ-ի, Չինաստանի և ԱՄՆ-ի ղեկավարների եռակողմ հանդիպումը
14900:36
«Թոշակառուների հաշվին քաղաքականություն խաղալն ամոթ է»․ Հրայր Կամենդատյան
9400:06
«Փաշինյանը փորձելու է ռուսամետներին բերել, Արմեն Գրիգորյանին «տալ», և իր ընդդիմությունն ունենալ»․ Նինա Կարապետյանց (տեսանյութ)
99Երեկ, 23:48
«Պաշտոնանկ լինելուց հետո իրենց հռչակում են ընդդիմադիր՝ կարծելով, թե դա իրենց մաքրագործում է»․ Ոսկան Սարգսյան
115Երեկ, 23:18
