Երևան`   -4 °C
Այսօր`   Ուրբաթ, 19 դեկտեմբերի, 2025 թ.

Քաջարանի քաղաքապետը հրավիրվել է Քննչական կոմիտե

573
Երկուշաբթի, 26 ապրիլի, 2021 թ., 13:52
Քաջարանի քաղաքապետը հրավիրվել է Քննչական կոմիտե

Քաջարանի քաղաքապետ Մանվել Փարամազյանը հրավիրվել է Քննչական կոմիտե։
«Եկել էինք էն հին գործով, որից այդպես էլ գլուխ չհանեցինք։ Նախորդ տարի պարոն Փարամազյանին հրավիրեցին, մեղադրանք առաջադրեցին՝ դրանից 8 ամիս առաջ ինչ-որ անձի խմբի կազմում առևանգելու մեջ, կալանավորման միջնորդություն ներկայացրին դատարան, դատարանը մերժեց և հիմա էլ հրավիրեցին, փոխեցին մեղադրանքը»,- այս մասին լրագրողների հետ զրույցում հայտարարեց փաստաբան Երվանդ Վարոսյանը։

«Ըստ նոր մեղադրանքի՝ ստացվում է, իբր, Մանվել Փարամազյանը կազմակերպել է ինչ-որ անձի առևանգում»,- ասաց փաստաբանը։