«Գերիների փոխանակման հարցն օրակարգում է»․ Մատվիենկո
![]() ՌԴ Դաշնության խորհրդի նախագահ Վալենտինա Մատվիենկոն ԼՂ հակամարտության կողմերին կոչ է արել զերծ մնալ կոշտ հայտարարություններից՝ շարժվելով դեպի տարածաշրջանում իրավիճակի վերջնական կարգավորում, հայտնում է ТАСС-ը: «Այժմ գլխավորը կոշտ հայտարարություններից զերծ մնալն է, աջակցել փխրուն, բայց և այնպես ստեղծված խաղաղությանը և շարժվել դեպի վերջնական կարգավորում ու տարածաշրջանում լարվածության վերացում»,- ասել է Մատվիենկոն՝ Հայաստանի Ազգային ժողովի նախագահ Արարատ Միրզոյանի հետ հանդիպման ժամանակ, որը տեղի է ունեցել Սանկտ Պետերբուրգում՝ ԱՊՀ միջխորհրդարանական վեհաժողովի շրջանակներում: «Դա անհրաժեշտ է ոչ միայն Հայաստանին, Ադրբեջանին, այլև Ռուսաստանին, տարածաշրջանի բոլոր պետություններին»,- հավելել է նա: Դաշնության խորհրդի նախագահը նաև ընդգծել է, որ օրակարգում է գերիների փոխանակման հարցը: «Ռուսաստանի դիրքորոշումն ի սկզբանե բոլորը բոլորի դիմաց փոխանակումն է եղել։ Գործընթացը շարունակվում է. Եթե չեմ սխալվում, ավելի քան 50 հայ ռազմագերի վերադարձել է հայրենիք»,- նշել է Մատվիենկոն։ |

«Կիբեռհանցագործություններ և ներդրումային խարդախություններ․ ո՞վ է պաշտպանում տուժող քաղաքացուն»․ Մհեր Կարագոզյան
6403:06
«Պետությունը պարտավոր է կյանքի իրավունքը պաշտպանել նաև բանտի պատերից ներս»․ Աննա Ծառուկյան
128Երեկ, 23:36
Մահացել է քաղաքական գործիչ Մյասնիկ Մալխասյանը
130Երեկ, 22:12
«Հրահանգները շարունակվելու են, կալանավորողներն էլ կալանավորելու են»․ Երվանդ Վարոսյան
138Երեկ, 21:54
Արագածոտնի մարզում ապօրինի հանքարդյունահանման դեպք է բացահայտվել
108Երեկ, 21:42
ԲԴԽ-ն Մասիս Մելքոնյանին և Գևորգ Պողոսյանին զրկել է անձեռնմխելիությունից
129Երեկ, 21:12
