Ռոբերտ Քոչարյանը մեկուսացված է
![]() Այսօր Ռոբերտ Քոչարյանի և Արմեն Գևորգյանի գործով դատական նիստին ՀՀ երկրորդ նախագահն ու փաստաբան Արամ Վարդևանյանը բացակայում էին։ Պաշտպան Հայկ Ալումյանը հայտնեց, որ Ռոբերտ Քոչարյանը հանձնել է կորոնավիրոսի թեստ և այս պահին մեկուսացված է։ Ալումյանը նշեց նաև, որ կարող է միայն դռնփակ նիստում հայտնել, թե Քոչարյանի մտերիմ շրջանակից ում մոտ է գրանցվել կորոնավիրուսի հաստատված դեպք, որով պայմանավորված, Քոչարյանը համարվում է կոնտակտավոր։ «Ռոբերտ Քոչարյանն ունեցել է բժշկական ցուցում, որ հանձնի քովիդ թեստ»,- ասաց պաշտպանը՝ նշելով, որ կարող է ներկայացնել տվյալ փաստաթուղթը։ «Եթե դատարանը գտնի, որ, այնուամենայնիվ, պարոն Քոչարյանի ներկայությունն այսօրվա դատական նիստին պարտադիր է, ես կմիջնորդեմ կես ժամ ընդմիջում հայտարարել, և նա կգա դատական նիստին»,- ասաց Ալումյանը՝ նշելով, որ այդ դեպքում բոլոր հետևանքների պատասխանատվությունը կկրի դատարանը։ Դատավորը հայտարարեց ընդմիջում, որ այդ ընթացքում պաշտպան Ալումյանը ներկայացնի փաստաթուղթը՝ ըստ որի Քոչարյանը հանձնել է կորոնավիրուսի թեստ՝ բժշկական ցուցումով։ Դանիբեկյանը նաև հայտնեց, որ պաշտպան Արամ Վարդևանյանը նույնպես տեղեկացրել է, որ կոնտակտավոր է: |

«Կիբեռհանցագործություններ և ներդրումային խարդախություններ․ ո՞վ է պաշտպանում տուժող քաղաքացուն»․ Մհեր Կարագոզյան
6403:06
«Պետությունը պարտավոր է կյանքի իրավունքը պաշտպանել նաև բանտի պատերից ներս»․ Աննա Ծառուկյան
128Երեկ, 23:36
Մահացել է քաղաքական գործիչ Մյասնիկ Մալխասյանը
130Երեկ, 22:12
«Հրահանգները շարունակվելու են, կալանավորողներն էլ կալանավորելու են»․ Երվանդ Վարոսյան
138Երեկ, 21:54
Արագածոտնի մարզում ապօրինի հանքարդյունահանման դեպք է բացահայտվել
108Երեկ, 21:42
ԲԴԽ-ն Մասիս Մելքոնյանին և Գևորգ Պողոսյանին զրկել է անձեռնմխելիությունից
129Երեկ, 21:12
