Երևան`   +10 °C
Այսօր`   Կիրակի, 15 նոյեմբերի, 2026 թ.

Անհետ կորած ադրբեջանցի զինծառայողների ծնողները դարձյալ օգնություն են խնդրում Փաշինյանից

604
Երկուշաբթի, 12 ապրիլի, 2021 թ., 19:48
Անհետ կորած ադրբեջանցի զինծառայողների ծնողները դարձյալ օգնություն են խնդրում Փաշինյանից

Ադրբեջանի կողմից Արցախի դեմ սանձազերծած պատերազմում անհետ կորած ադրբեջանցի զինծառայողների մայրերն կրկին օգնություն են խնդրում ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանից: «Infoteka24» լրատվամիջոցը հայտնում է, որ զինծառայողների մայրերը բողոքի ակցիա են անցկացրել երկրի նախագահ Իլհամ Ալիևի վարչակազմի շենքի դիմաց:

Նրանք հանդիպում են պահանջել նախագահ Իլհամ Ալիևի հետ: Զինծառայողներից մեկի մայրը նշել է, որ արդեն հինգ ամիս է, ինչ տեղեկություն չունեն իրենց երեխաների ճակատագրից և օգնություն են խնդրում Հայաստանից:

Նա օգնություն է խնդրել ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանից՝ գտնելու իրենց երեխաներին, որովհետև Ադրբեջանում ոչ ոք չի արձագանքում իրենց խնդրանքներին: