«Որքանո՞վ ենք պատրաստ դպրոցի տնօրենի ընտրության նոր կարգին». Անահիտ Բախշյան
![]() Կրթության տեսչական մարմնի կառավարման խորհրդի անդամ Անահիտ Բախշյանը հայտարարություն է տարածել. «Ապրիլի 1-ից ուժի մեջ է մտել դպրոցների տնօրենների ընտրության նոր կարգը, որտեղ մեծացվել է ծնողական և մանկավարժական համայնքի մասնակցությունը տնօրենի ընտրության գործընթացում՝ սահմանելով, որ տնօրենի պաշտոնի հավակնորդը պարտադիր պետք է հանդիպի սովորողների և մանկավարժների հետ՝ զարգացման ծրագրի ներկայացման նպատակով: Հավակնորդի ներկայացրած զարգացման ծրագիրը դպրոցի պաշտոնական կայքում հրապարակվելուց հետո՝ 3 աշխատանքային օրվա ընթացքում, կազմակերպվում է քննարկում՝ հավակնորդի, մանկավարժական խորհրդի (անդամների ընդհանուր թվի կեսից ավելիի ներկայությամբ) և ծնողական ընդհանուր ժողովի անդամների մասնակցությամբ: Եթե տնօրենի հավակնորդը չներկայանա քննարկմանը, ապա չի կարող մասնակցել հայտարարված մրցույթին: Տավուշի Բագրատաշենի թ․1 միջնակարգ դպրոցում այս նոր կարգով հանրապետությունում առաջին անգամ ընտրությունը կայանալու է ապրիլի 21-ին։ Կարգի 13-րդ կետում գրված է․ «Խորհրդի՝ մրցույթ հայտարարած հաստատության մանկավարժական և ծնողական խորհուրդների կողմից առաջադրված անդամները, հավակնորդի (հավակնորդների) ներկայացրած զարգացման ծրագիրը (ծրագրերը) տվյալ դպրոցի պաշտոնական կայքում հրապարակվելուց հետո 3 աշխատանքային օրվա ընթացքում քննարկում են հավակնորդի, մանկավարժական խորհրդի (անդամների ընդհանուր թվի կեսից ավելիի ներկայությամբ) և ծնողական ընդհանուր ժողովի անդամների մասնակցությամբ՝ առանձին հանդիպումների ընթացքում»։ Բագրատաշենի թ․1 միջնակարգ դպրոցի կառավարման խորհուրդը, շրջանցելով ԿԱՐԳը, որոշել է այդ քննարկմանը թույլատրել միայն դասարանական ծնողական խորհրդի նախագահներին, որն իրավացիորեն վրդովեցրել է ծնողներին, ովքեր այս մասին այսօր տեղեկացրեցին ինձ։ Չնայած նոր կարգում գրված է, որ հավակնորդի ներկայացրած զարգացման ծրագրի քննարկմանը մասնակցելու են ծնողական ընդհանուր ժողովի անդամները, ովքեր պետք է արդեն ծանոթ լինեն կայքում տեղադրված հավակնորդի զարգացման ծրագրերին, այս դպրոցի կայքում այն հասանելի է դարձել այսօր՝ ապրիլի 12-ին, երբ այն դրվել է ապրիլի 8-ին, ինչպես տեղեկացրեց կայքի պատասխանատուն։ Դպրոցների օրինակելի կանոնադրության 101-րդ կետի՝ Համադպրոցական հարցերի քննարկման համար ծնողական խորհուրդը հրավիրում է ընդհանուր ժողովներ: Կարծում եմ դպրոցի տնօրենի ընտրությունը հենց համադպրոցական հարցերից առաջինն է։ Հետևաբար, տնօրենի հավակնորդի զարգացման ծրագրի քննարկումը պետք է կայանա ծնողների ընդհանուր ժողովում, ինչպես գրված է 2021թ․ փետրվարի 9-ին ՀՀ կառավարության կողմից ընդունված Պետական հանրակրթական ուսումնական հաստատության տնօրենի ընտրության(նշանակման) կարգում։ Դպրոցներում տնօրենի Հավակնորդների ներկայացրած զարգացման ծրագրին պետք է ծանոթանան հնարավորինս շատ ծնողներ և մանկավարժներ նույն տրամաբանությամբ, ինչը դրված է Խորհրդարանի պատգամավորի ընտրության հիմքում։ Ի վերջո, տնօրենին ընտրում է դպրոցի կառավարման խորհուրդը՝ բաց քվեարկությամբ, իսկ մանկավարժների և ծնողական ընդհանուր ժողովում՝ փակ քվեարկությամբ, որը տնօրենի ընտրության ժամանակ պարտադիր պայման է դպրոցի կառավարման խորհրդի անդամների համար։ Այսինքն՝ եթե կառավարման խորհրդի անդամը նաև մանկավարժական կամ ծնողական խորհրդի ներկայացուցիչ է, ապա բաց քվեարկության ժամանակ չի կարող քվեարկել այլ կերպ, քան արձանագրված է այդ խորհուրդների փակ քվեարկության ժամանակ։ Խնդրահարույց է այդ քննարկումներին տրամադրվող ժամանակի հարցը, որն, ըստ կարգի, բոլոր հավակնորդների հետ պետք է կայանա նույն օրը, սա անիրականանալի է հատկապես, եթե հավակնորդների թիվը 2-ից ավելին է։ Անհասկանալի է նաև նույն օրը հավակնորդների հանդիպումներն իրականացնել աշակերտների, ծնողների և մանկավարժների հետ։ Կարծում եմ ԿԱՐԳ-ում այս հարցը վերանայման կարիք ունի։ Կարգում հստակեցված չեն մանկավարժական խորհրդում և ծնողական ընդհանուր ժողովում փակ քվեարկության ժամանակ ընտրության գործընթացի վերահսկողությունը, որը շատ կարևոր է։ Այդ վերահսկողությունը կարող են իրականացնել ինչպես լիազորված մարմնի ներկայացուցիչները, ծնողները, այդպես էլ նաև լրագրողները, որոնց մասնակցությունն անհրաժեշտ է ընտրության գործընթացի թափանցիկությունն ապահովելու նպատակով։ Կարծում եմ ԿԳՍՄ նախարարությունն ամեն կերպ պետք է ապահովեր Բագրատաշենի թ․1 միջնակարգ դպրոցի տնօրենի ընտրության ընթացքի օրինականությունը՝ որպես առաջին։ Բագրատաշենի համայնքի վստահությունը շատ կարևոր է այս ԿԱՐԳԻ հեղինակությունն ապահովելու համար»։ |

Դպրոցաշինության մակարդակը չի փոխվել, սակայն այժմ աշխատանքից ազատումներ չկան. «Ժողովուրդ»
15009.01.2026, 09:30
«Ուսուցիչը չի կարող համարվել գործընթացի թերությունների պատասխանատու»․ բաց նամակ՝ ԳԹԿ-ին
14808.01.2026, 10:36
«Բարձրագույն կրթության ոլորտում այսօր լրջագույն խնդիրներ կան». Մեսրոպ Առաքելյան (տեսանյութ)
19307.01.2026, 21:12
2026 թվականի հունվար-փետրվար ամիսներին անցկացվող (առաջին փուլ) միասնական քննությունների օրերը
16807.01.2026, 18:30
Ժաննա Անդրեասյանի ասուլիսը՝ ուղիղ միացմամբ (տեսանյութ)
14907.01.2026, 14:42
«Քանի դեռ այս հայերը գերեվարված են, ոչ մի իշխանափոխություն չի լինելու»․ Հովհաննես Ավետիսյան
21913.12.2025, 00:06
