«Նավալնիի վիճակը վատանում է». փաստաբան
![]() Պոկրովի գաղութի բժիշկներն Ալեքսեյ Նավալնիին հայտնել են, որ մագնիսառեզոնանսային շերտագրության արդյունքում նրա մոտ 2 ճողվածք է հայտնաբերվել: Այս մասին Дождь հեռուստաալիքին հայտնել է ընդդիմադիր քաղաքական գործչի փաստաբան Օլգա Միխայլովան։ Միխայլովայի խոսքով՝ գաղութում Նավալնիին նշանակված բուժումն «անարդյունավետ է և կարող է հանգեցնել վիճակի վատթարացման»: Հաստատության բուժանձնակազմը պնդում է, որ հիվանդը պետք է դիկլոֆենակ և նիկոտինային թթու ընդունի։ Նա կրկնել է նախօրեին Նավալնիի Twitter-ում արված այն միտքը, որ աշխատակազմը վախենում է հրավիրված բժիշկների կողմից ընդդիմադիր քաղաքական գործչի զննումից: Միխայլովան նշել է, որ Նավալնիի մեջքը և ոտքը դեռ ցավում են, իսկ ապրիլի 5-ին և 6-ին բարձր ջերմություն է ունեցել։ Ալեքսեյ Նավալնին կալանավայրում հացադուլ է հայտարարել մարտի 31-ից՝ պահանջելով իր մոտ թողնել հրավիրված բժիշկներին։ ՌԴ պատիժների իրականացման դաշնային ծառայությունը պնդում է, որ Նավալնիին անհրաժեշտ օգնություն են ցուցաբերում։ |

«Կիբեռհանցագործություններ և ներդրումային խարդախություններ․ ո՞վ է պաշտպանում տուժող քաղաքացուն»․ Մհեր Կարագոզյան
6403:06
«Պետությունը պարտավոր է կյանքի իրավունքը պաշտպանել նաև բանտի պատերից ներս»․ Աննա Ծառուկյան
128Երեկ, 23:36
Մահացել է քաղաքական գործիչ Մյասնիկ Մալխասյանը
130Երեկ, 22:12
«Հրահանգները շարունակվելու են, կալանավորողներն էլ կալանավորելու են»․ Երվանդ Վարոսյան
138Երեկ, 21:54
Արագածոտնի մարզում ապօրինի հանքարդյունահանման դեպք է բացահայտվել
108Երեկ, 21:42
ԲԴԽ-ն Մասիս Մելքոնյանին և Գևորգ Պողոսյանին զրկել է անձեռնմխելիությունից
129Երեկ, 21:12
