Առաջնագծի անմխիթար վիճակն ու ՊՆ-ի անգործությունը․ «Ժողովուրդ»
![]() «Ժողովուրդ» օրաթերթը գրում է․ «Արցախյան 44-օրյա պատերազմի ավարտից և նոյեմբերի 9-ի եռակողմ հայտարարությունից 6 ամիս անց Հայաստանը ապահով առաջնագիծ չունի: Սյունիքի, Գեղարքունիքի և Վայոց ձորի մարզերի նոր սահմանները չունեն անգամ տարրական կահավորում, հայ զինծառայողները սահմանը պահում են սարերի վրա՝ առանց խրամատների և պաշտպանվելու համար նվազագույն պայմանների: Եվ այս իրավիճակը խոսում է Պաշտպանության նախարարության, նախարար Վաղարշակ Հարությունյանի և ԶՈՒ գլխավոր շտաբի պետի աշխատասենյակը զբաղեցնող Արտակ Դավթյանի անգործության մասին: Մասնավորապես, պատերազմի ավարտից մինչ այսօր առաջնագծում ինժեներատեխնիկական որևէ աշխատանք չի կատարվել: «Ժողովուրդ» օրաթերթը գրավոր հարցում էր ուղարկել Պաշտպանության նախարարություն և հետաքրքրվել՝ ինչու առաջնագծում ինժեներատեխնիկական աշխատանքներ չեն իրականացվում, որն է այդ ամենի պատճառը: ՀՀ պաշտպանության նախարարությունից բավականին ուշացումով, ի պատասխան հարցին, հայտնեցին. «ՀՀ ԶՈւ նոր հետպատերազմյան բնագծերում ինժեներական աշխատանքները կատարվում են մշտապես: Աշխատանքների ընթացքը երբեմն պայմանավորված է եղանակային պայմաններով, բարձրադիր լեռնային ռելիեֆով, ձյան շերտով (մինչև 3 մ հաստության), ճահճակալած և այսօր սառած տեղամասերով»»: Մանրամասները՝ թերթի համարում: |

«Կիբեռհանցագործություններ և ներդրումային խարդախություններ․ ո՞վ է պաշտպանում տուժող քաղաքացուն»․ Մհեր Կարագոզյան
6403:06
«Պետությունը պարտավոր է կյանքի իրավունքը պաշտպանել նաև բանտի պատերից ներս»․ Աննա Ծառուկյան
128Երեկ, 23:36
Մահացել է քաղաքական գործիչ Մյասնիկ Մալխասյանը
130Երեկ, 22:12
«Հրահանգները շարունակվելու են, կալանավորողներն էլ կալանավորելու են»․ Երվանդ Վարոսյան
138Երեկ, 21:54
Արագածոտնի մարզում ապօրինի հանքարդյունահանման դեպք է բացահայտվել
108Երեկ, 21:42
ԲԴԽ-ն Մասիս Մելքոնյանին և Գևորգ Պողոսյանին զրկել է անձեռնմխելիությունից
129Երեկ, 21:12
