Երևան`   +10 °C
Այսօր`   Կիրակի, 15 նոյեմբերի, 2026 թ.

Սիլվիո Բեռլուսկոնին կրկին հոսպիտալացվել է

591
Չորեքշաբթի, 07 ապրիլի, 2021 թ., 15:40
Սիլվիո Բեռլուսկոնին կրկին հոսպիտալացվել է

Իտալիայի նախկին վարչապետ Սիլվիո Բեռլուսկոնին հոսպիտալացվել է։ Ինչպես հաղորդում Է ANSA գործակալությունը, 84-ամյա քաղաքական գործիչը Միլանի «Սան Ռաֆաելե» հիվանդանոցում է գտնվում ապրիլի 6-ից:

Զատկի տոները, գործակալության տվյալներով՝ նա Լազուր ափին է անցկացրել, ավագ դստեր՝ Մարինայի տանը և ուղղաթիռով հիվանդանոց է տեղափոխվել՝ հետազոտության համար:
Մի քանի տարի առաջ Բեռլուսկոնին սրտի լուրջ վիրահատություն է տարել։ Անցյալ տարվա սեպտեմբերին վարակվել է կորոնավիրուսով։ Նա վերջին ամիսների ընթացքում արդեն մի քանի անգամ հիվանդանոց է տեղափոխվել։