«Չեմ բացառում, որ կարող են թերացումներ լինել»․ Մեսրոպ Առաքելյան
![]() Այսօր՝ լրագրողների հետ ճեպազրույցում, աշխատանքի և սոցիալական հարցերի նախարար՝ Մեսրոպ Առաքելյանը անդրադառնալով ԲՀԿ պատգամավոր Նաիրա Զոհրաբյանի ահազանգին, ըստ որի զոհված զինծառայողների հարազատներից բանկերն ու Varks.am-ը շարունակում են վարկի մարում պահանջել, ասաց, որ չի բացառում հնարավոր թերացումները։ «Հենց պատերազմի ընթացքում Կառավարությունը նախաձեռնեց փոփոխություն հարկային օրենսգրքում, որը բանկերին հնարավորություն է տալիս այդ գործընթացն իրականացնել առանց հավելյալ հարկային պարտավորություններ ստանձնելու»,- ասաց նախարարը՝ նշելով, որ իր ունեցած տեղեկություններով՝ մոտ երեք միլիարդ վարկային պարտավորություններ են ներվել բանկերի և վարկային կազմակերպությունների կողմից։ «Իհարկե, չեմ բացառում, որ որոշ դեպքերում հնարավոր է թերացումներ եղած լինեն, սակայն համակարգային առումով կարող ենք ասել, որ գլոբալ խնդիր չկա»,- ասաց Առաքելյանը, նշելով, որ իրենց փոխանցված խնդիրները փորձում են արագ կարգավորել։ |

Օդեսայում՝ Mercedes-Benz-ի ավտովաճառքի սրահում հրդեհ է բռնկվել
266Երեկ, 19:19
Խաղողագործներին փող չեն տալիս․ «Հրապարակ»
18214.11.2026, 09:18
Եվրոպական երկրները պատրաստակամություն են հայտնել աջակցել Հայաստանի առևտրի և էներգետիկ ոլորտների դիվերսիֆիկացմանը
44113.11.2026, 11:18
«Անհուսալի վարկառուների խնդիրը լուծելու համար արդյունավետ կլինի երկաստիճան համակարգված մոտեցումը»․ Հրայր Կամենդատյան
16612.11.2026, 16:00
Ուկրաինական հարվածները փլուզել են Ռուսաստանի նավթավերամշակումը. Reuters
43010.11.2026, 19:37
Հեղուկ գազի երկրորդ խոշորագույն արտահանողն ԱՄՆ-ի հեղուկ գազի խոշորագույն գնորդը կդառնա
43309.11.2026, 18:19
